Ոչ մի լավ մասնագետ չի համաձայնելու աշխատել մի կառավարությունում, որտեղ իր ձայնը չեն լսելու, . Էդմոն Մարուքյան (տեսանյութ

Ոչ մի լավ մասնագետ չի համաձայնելու աշխատել մի կառավարությունում, որտեղ իր ձայնը չեն լսելու, և մի ինչ որ պահից ինքը դառնալու է սաբոտաժ անող, քավության նոխազ կամ դավաճան։ Այս մասին #bRightTalk ձևաչափի տասնչորսերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Էդմոն նարուքյանի կարծիքով՝ որպեսզի պրոֆեսիոնալները համաձայնեն աշխատել այս կառավարության հետ, Նիկոլ Փաշինյանն իրեն պետք է ամբողջությամբ փոխի և հայտարարի, որ մի կողմ է դնում այն ինչ այս երկու տարվա մեջ եղել է, չի' ստացվել վհուկների որսը, չի' ստացվել սև ու սպիտակը, դա սխալ ճանապարհ է եղել և մենք գնում ենք համախմբման և համերաշխության ճանապարհով, միայն այդ պարագայում կարող ուժերը կցանկանան աշխատել նրա կառավարությունում։

«Այսօր որևէ լավ մասնագետ չի համաձայնելու աշխատել մի կառավարությունում, որտեղ իրեն չեն լսելու, և մի ինչ որ պահից ինքը դառնալու է քավության նոխազ»,-ասաց Մարուքյանը։

Մարուքյանը շարունակելով թեման բերեց ՍԴ դատավորների թեկնածուների օրինակը։

«Տեսե ՛ք, առաջադրել են դատավորի թեկնածու:

Կառավարությունն առաջադրել է, կողմ է քվերակել, մեկ էլ սկսվում է մի արշավ՝ էլի նույն ուժի կողմից, որ քո հայրը եղել է Վճռաբեկ դատարանի դատավոր, և նա շատ վատ ժամանակաշրջանում է եղել, կիսում է պատասխանատվությունը, հետևաբար դու ասա ՛, որ հայրս վատն ա, վատ պրոցեսի մեջ ա եղել, իսկ եթե չես ասում, ուրեմն պատասխանատու ես դրա համար: Այսինքն՝ ի՞նչ ա ուզում գործող իշխանությունը՝ պավլիկմորոզովներ, ովքեր ուրանում են իրենց ծնողներին, սրբություններին՝ հանուն իրենց որևէ պաշտոն զբաղեցնելու»,- նշեց Մարուքյանը

Շարունակություն...

 

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները