Այս աղյուսակում գտեք Ձեր ծննդյան տարեթիվը և իմացեք, թե ինչպիսի կյանք է պլանավորել Ձեզ համար ճատակագիրը

Բուդայականները համարում եմ, որ հոգին կարող է ծնվել 9 անգամ։ Այսինքն այդքան անգամ նա աշխարհ է գա-լիս մարդկային կերպարանքով։ Հերթական մարմնավորման բնութագիրը Մեւան է (թարգմ․ նշան կամ խալ)։Մե-վան ցույց է տալիս՝ քանի անգամ եք դուք հայտնվել այս աշխարհում, ձեզ ինչ կարմա է սպասում ու քանի կյանք է մնացել։ Ձեր Մեւան որոշելու համար նայեք այս աղյուսակը։ Ձեր ծննդյան տարվա մոտ նշված է ձեր կյանքի թիվը։


Անհատականության կարմա՝ ըստ ծննդյան թվի

Մեւա 1

Բնավորությամբ անհանգիստ է, խառնվածքով՝ հոռետես։ Հիմնականում այս անհատը հարմարվում է իրավիճա-կին։ Հազվադեպ է ձգտում ինչ-որ բան փոխել։ Արտաքուստ ընկերասեր է ու անկեղծ, մինչդեռ ներքուստ համառ երեխա է։ Ըստ երևույթիին տառապում է ոգելիցից կամ թմրանյութերից կախվածությունից։ Առողջությունն ա-վաղ, կատարյալից հեռու է։ Հաճախ մարմնի ստորին հատվածի (երիկամների, միզապարկի, արգանդի կամ սե-ռական օրգանների) խնդիրներ ունի։ Հակված է տրամադրության կտրուկ փոփոխությունների և ճնշվածության։ Ռոմանտիկ չէ, բայց սրությամբ սիրո պակաս է զգում։ Լարված աշխատանքը նրա համար չէ։Հանգիստ ծրագրեր կազմելու և մտորելու կարիք ունի։ Աշխատանքը հնարավոր է՝ կապված լինի ջրի հետ։

Մեւա 2

Մարդամոտ է՝ ագրեսիայի նշույլ անգամ չունի։ Հավակնոտ չէ, նախաձեռնող չէ, բայց մանրուքներում քննախույզ է։ Հիանալի կատարող է, բայց առաջնորդ չէ։ Լավագույն տարիքը 45-47 տարեկանն է։ Քաղցրասեր է, պարարտ մարմին ունի։ Կարմայի հիվադությունների թվում են մեջքի,մաշկի,աղիքների և արյան հետ կապված հիվադութ-յունները։ Հարաբերություններում անչափ ուշադիր է պարտնյորի հանդեպ։ Ավելի շատ առաջնորդվում է զգաց-մունքներով, քան՝ տրամաբանությամբ։ Ո՛չ չքավոր է, ո՛չ ունևոր։ Խորհուրդ է տրվում խուսափել մոլեխաղերից։ Դրանցով տարվելը կարող է մահվան ելքով (սպանությամբ, ինքնասպանությամբ կամ բռնությամբ) ավարտվել։ Մասնագիտությունը կապված է հասարակության, բնության կամ դեղագործության հետ։

Մեւա 3

Շուտ է հասունանում։ Բնավորությամբ անկախ է, միշտ երիտասարդ է ու լավատես։ Դրական դատողություն ու-նի, բայց անչափ համառ է և անհամբեր։ Դժվար է մերվում հանգամանքների հետ։ Լավագույն տարիքը 34-38 տարեկանն է։ Օրվա հոգսով է ապրում։ Բազմաթիվ սխալներ ու բացթողումներ թույլ տալով՝ հմտություններ է ձեռք բերում։ Լավ մարմնակազմություն ունի, ուժեղ է ու գործունյա, բայց թույլ նրբբաններ ունի և նյարդայնաց-նող խնդիրներ։ Հակված է կախվածությունների, հատկապես՝ թմրանյութերի նկատմամբ։ Եթե այդ սովորության հետ կապվեց, ուրեմն ընդմիշտ կկապվի։ Իմպուլսիվ ու շիտակ մարդ է։ Փողը ձեռքից բաց է թողնում վրիպումնե-րի պատճառով։ Խնայել բոլորովին չգտի։ Նրա համար կատարյալ են այն մասնագիտությունները, որտեղ ինքնա-արտահայտման հնարավորություն կա․ ուսուցիչ, հռետոր, գրող կամ երաժիշտ։

Մեւա 4

Ընդհանուր առմամբ՝ դրական մարդ է, բայց թուլակամ է ու փոք-ինչ վախկոտ։ Բնույթով խոցվող է ու շատ բարի։ Կատարյալ տարիքը՝ 38 տարեկան։ Մարմնակզմությամբ թույլ է, ճակատը լայն է ու մեծ։ Մեծ է հավանականութ-յունը զանազան հիվանդություններով վարակվելը։ ունի թույլ շնչառական համակարգ,աղիքնեը լավ չեն գործում։ Այս կարմայի կանայք հաճախ սեռական օրգանների հետ կապված խնդիրներ են ունենում։ Արտաքինով ներկա-յանալի մարդիկ են,հասունանում են վաղ տարիքից։Նրանց համար դժվար է ամուր ու երկարատև հարաբերութ-յուններ կառուցելը։ Ընտանիք ձևավորելու հավանականությունը քիչ է։ Նրանց հեշտ է խաբել, կողոպտել։ Փողն ու մնացած նյութական բարիքները շատ չեն դիմանում։ Գործունեության ոլորտի առումով ավելի բարենպաստ են տոների կազմակերպման ու հասարկական կապերին առնչվող մասնագիտությունները։

Մեւա 5

Երկդիմի մարդ է։ Եվ լավն է, և վատը։Եվ շիտակ է և շվայտ։եվ նպատակասլաց է, և ծույլ։ Բարդ տարիքը 42 տա-րեկանն է։ Առավելագույնս զարգացած է ինքնապահպանման բնազդը։ Ամուր մարմնակազմվածք ունի, օրգա-նիզմն ինքն իրենից վանում է զանազան վերքերը։ Նախահակված է ուռուցքների, տենդի, հիպերտոնիայի, աղիք-ների և արյան հետ կապված հիվանդությունների։ Սիրելու և սիրվելու մեծ պահանջմունք ունի։ Գերիշխելու հա-կումներ ունի։ Հաջողությունը մշտապես չի ուղեկցում նրան, բայց արագ ընկրկում է կորուստներից։ Մոլեխաղե-րով հակվածությունը սպառնում է ամեն ինչ կորցնել։ Այս մարդու համար գերադասելի է ղեկավար պաշտոնը, որը զբաղեցնելիս լիովին ինքնադրսևորվում է։

Մեւա 6

Հիանալի զարգացած է կանխազգացումը։ Բնույթով առաջնորդ է ու նորարար։Միշտ բարձր նպատակներ է ծրա-գրում և վստահաբար ընդառաջ գնում այդ նպատակներին։ Ինքն իրենից գոհ է ու սարսափելի կերպով վախե-նում է ձախորդությունից։ Լավագույն տարիքը՝ 40 տարեկան։ Նիհար ու ոսկրոտ է։ արագ է հոգնում, հնարավոր են նյարդային խանգարումներ։ Հաճախ է գանգատվում գլխացավերից։ Թոքերի, ոսկորների ու սրտի հետ կապ-ված խնդիրներ։ Հարաբերություններում նախընտրում է ինչպես գերիշխել, այնպես էլ՝ հնազանդվել։ Փողը ծախ-սել գիտի։ Արագ է վաստակում և նույնքան սրընթաց՝ ծախսում։ Միշտ հաջողակ չէ։ Նրանից լավ առևտրական, ուսուցիչ, հռետոր կամ քարոզիչ դուրս կգա։

Մեւա 7

Զգացմունքները զսպել չգիտի։ Խառնվածքով լավատես է։ Ընդունակ է մարդկանց համոզել և հրապարակավ տպավորիչ ելույթ ունենալ։ Հիանալի մանիպուլյատոր է։ Նեղանում ու բարկանում է, երբ իրեն ուշադրության չեն արժանացնում։ Անչափ ուշադիր է մանրուքների նկատմամբ։ Կյանքը կայունանում է 40 տարեկանում։ Միայնակ չի կարողանում հասնել ուզածին, քանի որ առանձնապես նպատակասլաց չէ։ Մարմնի կազմվածքը թույլ է, հնա-րավոր են խնդիրներ՝ կապված նյարդերի, սեռական օրգանների, երիկամների ու ստամոքսի հետ։ Ազատութ-յունն ուղղակի պաշտում է։ Հանգամանորեն է ընտրում գործընկերներին։ Հիանալի իրավաբան է կամ՝ ֆինան-սագետ։

Մեւա 8

Աչափ համառ է ու ինքնավստահ։ Եթե ինչ-որ հայացքներ ունի, դրանք դժվար է փոխել։ Պահպանողական է, հա-ճախ իր կարծիքը փաթաթում է ուրիշներին։ Արտաքուստ շատ հանդարտ է, ներքուստ՝ ուժեղ։ Խառնվածքով բարձր ինքնագնահատականով գայլ է։ Խոշոր ու առողջ մարմին ունի։ Հնարավոր են աթերոսկլերոզ, մելամաղ-ձություն, խնդիրներ՝ կապված ողնաշարի ու նյարդերի հետ։ Կապերի առումով խտրություն չի դնում։ Սակայն հանդարտվում է, եթե ընտանիք է ստեղծում։ Բավական վաղ տարիքում է հաջողությունների հասնում, շատ է կապված փողի հետ։ Աշխատանքում ընտրում է կայունությունն ու հուսալիությունը։

Մեւա 9

Բավական զգայական ու զգացմունքային մարդ է։ Բուռն, բայց անօգտակար կյանք է վարում։ Անհամբեր է և իմ-պուլսիվ։ Հակված է ամեն ինչ ու բոլորին քննադատելու։Շրջապատից չափազանց մեծ ակնկալիքներ ունի։ Գործ-ընկերներին հաճախակի է փոխում։Խառնվածքով նյութական բարիքները արհամարող իդեալիստ է։ Միջին տա-րիքի հասնելուց հետո սկսում է անկում ապրել։ Բոլոր ոլորտներում։ Ուժեղ, ճկուն մարդ է, միջին մարմնակազ-մությամբ։ Հաճախ տառապում է անքնությունից, ինչպես նաև սրտի, աչքի ու նյարդերի հիվանդություններից։ Ընդունակ է հմայելու առաջին իսկ հայացքից։ Առանձնապես հաջողակ չէ։ Փող ոչ շատ ունի, ոչ՝ քիչ։ Փողի կա-րիք ունի, բայց նպատակասլացության պակասը թույլ չի տալիս։ Նախընտրած մասնագիտություններից են դի-վանագիտությունը, դերասաական արվեստն ու կերպարվեստը։

Շարունակություն...

դիտվել է 1153 անգամ
Լրահոս
Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»
Ամենաընթերցվածները