Քաղաքացիները հավաքվել են կառավարության մոտ
Այս պահին կառավարության մոտ բողոքի ակցիա են անում Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները, ովքեր վերջին շաբաթների ընթացքում ամեն հինգշաբթի ակցիա են իրականացնում:
Խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր բնակվում են Ռուսաստանում, սակայն ՀՀ քաղաքացի են: Նրանք Հայաստան են եկել ամիսներ առաջ ու հիմա չեն կարողանում վերադառնալ, միանալ իրենց ընտանիքներին, քանի որ կորոնավիրուսի պատճառով սահմանները փակ են:
Այս պահին քաղաքացիները ստորագրահավաք են իրականացնում կառավարության փոխանցելու համար, քանի որ հույս չունեն, որ կառավարությունից ինչ-որ մեկը կհանդիպի իրենց հետ: