Ողբերգական լուր. Քիչ առաջ կորոնավիրուսից հայտնի երգիչ է վախճանվել
Մահացել է «Ласковый Май»-ի նախկին մենակատար Ալեքսանդր Պրիկոն։ Այս մասին Ինսթագրամի իր էջում հայտնել է Յուրի Շատունովը, փոխանցում է Լենտան։
«Սրտանց ցավում եմ Սաշա Պրիկոյի անժամանակ մահվան համար: Ես ցնցված եմ տխուր լուրից և անկեղծորեն ցավում եմ»,-գրել է նա:
Կորոնավիրուսով վարակված Պրիկոն մահացել է 47 տարեկան հասակում: Շատունովը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչն է եղել իր գործընկերոջ մահվան պատճառը: