Արմավիրում օղու թունավորման հետքերով ավելանում է թե՛ զոհերի, թե՛ ձերբակալվածների թիվը

Արմավիրում օղու թունավորման հետքերով ավելանում է թե՛ զոհերի ու թե՛ ձերբակալվածների թիվը։ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը տեղեկացրեց՝ ևս երկու հոգի է այսօր ձերբակալվել թունավոր ոգելիցի քրեական գործով. - «Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ: Այս պահի դրությամբ կա ձերբակալված 3 անձ, նախաքննությունը շարունակվում է»:

Երեկ ձերբակալվել էր Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանը: Օղուց թունավորվածները պատմել էին, որ հենց նրանից են օղի գնել: 50-ամյա տղամարդը տարիներ շարունակ տանը սպիրտից օղի էր ստացել ու վաճառել, այս անգամ, սակայն, նրա վաճառած ոգելիցի մեջ սննդի անվտանգության մասնագետներն ու բժիշկները մեթիլի մահացու դոզա են կասկածում: Վերջին 3 օրում Հայաստանում 14 մարդ է մահացել ալկոհոլային ինտոկսիկացիայի հետևանքով, նրանցից 9-ը հենց Արմավիրի մարզից են: Այս պահին էլ «Արմենիա» բուժկենտրոնում մեթիլային սպիրտի թունավորմամբ 6 հոգի կա, 6-ն էլ` Արմավիրից:

«3-ը գտնվում են ռեանիմացիոն բաժանմունքում, 3-ը` թունաբանականում` տոկսիկոլոգիայի բաժանմունքում: Ռեանիմացիայում պառկած 3-ի մոտ հստակ դրական տեղաշարժ կա», - ասում է «Արմենիա» ԲԿ տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը: Վերջինս թույլ հույս ունի, որ թունավոր օղու շրջագայությունն ավարտված է, այսօր թունաբանության բաժանմունք նոր հիվանդ չի մտել. - «Հնարավոր է, կարող ենք ասել, բայց տոկսիկոլոգներն ասում են, որ երբեմն մեթանոլը, այսինքն` այդ մեթիլ սպիրտն ունենում է ուշացած նաև ազդեցություն»:

Արմավիր համայնքի բնակիչ Մուկուչ Մովսիսյանը նկարագրում է եղբոր վիճակը համաքաղաքացուց գնած օղին խմելուց հետո. - «Սկզբից աչքերի պահ, հետո զգացի` լավ չի, մինչև սկոռի եկավ, արդեն գիտակցությունը կորցրեց, մինչև հասցրինք հիվանդանոց»: 30-ամյա տղան այժմ վերակենդանացման բաժնում է, միակ լավ լուրն այն է, որ առավոտյան արհեստական շնչառական սարքն անջատել են, կարողանում է ինքնուրույն շնչել, իսկ նրա հարազատները շարունակում են պնդել՝ Աշոտից միշտ լավ օղի են գնել, գուցե այս անգամ մի բան շփոթել է. - «Ամսի 24-ին, համ 21-ին ենք կերել-խմել էտ արաղով, որ ծնվել ա, ամսի 24-ին թոռիս բերել եմ տուն, էլի նույն արաղից մի 40 հոգով կերել-խմել ենք, ոչ մի բան չկար»:

Ասացին՝ իրենք էլ են հետևում քրեական գործի ընթացքին, որ հասկանան՝ ինչպես է թունավոր մեթիլը բարձր դոզայով խմիչքի մեջ հայտնվել։ Մեթիլ սպիրտի թույլատրելի քանակը խմիչքներում ներկայացված է Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգում:

«Ցորենի սպիրտում և ցորենից ստացված արաղում թույլատրվում է ոչ ավելի, քան 0.05 տոկոս, իսկ կոնյակում և կոնյակի սպիրտներում մեկ գրամ դեցիմետր խորանարդից ոչ ավելի», - նշում է ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը:

Առայժմ պարզ չէ, թե մեթիլի դոզան որքան է եղել Աշոտ Հովսեփյանի տնային խառնուրդում, լաբորատոր փորձաքննությունները դեռ չեն ավարտվել: Իսկ ո՞վ պետք է վերահսկեր նրան, Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանն ասում է` ալկոհոլային խմիչքը լիցենզավորման ենթակա գործ է, մարդը լիցենզիա չի ունեցել, նրա արտադրանքը խանութ չի մտել, ուստի իրենց վերահսկողության դաշտից դուրս է. - «Մեզ մոտ նա գրանցված չի եղել որպես սննդի շղթայի օպերատոր, մենք նրա մասին տեղեկատվություն ունեցել ենք միայն երեկ»:

Մարդը տասնամյակներով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ: Սննդամթերքի անվտանգության վարչության պետն ասում է՝ անհայտ ծագման օղու այդ շրջանառությունը պետք է հետաքրքրեր իրավապահներին, տեղական իշխանությանը. - «Բաց կա, և այդ բացը կապելու հետ կապված մենք երևի թե պետք է համագործակցենք այլ պատկան մարմինների հետ ևս, և նրանց վերահսկողության տիրույթում է գտնվում: Դեպքեր կան, որ փողոցային առևտրի միջոցով են իրացնում: Դա արդեն տեղական ինքնակառավարման մարմինների խնդիր է, եթե խանութներում է, բնականաբար մեր կողմից վերահսկվող խնդիր է, մեր տիրույթում է: Տներից իրացվողը երևի թե ոստիկանության, եթե ունենա համապատասխան տեղեկատվություն»: Ամենակարևորը, ասում է, մարդիկ էլ չպետք է կասկածելի սնունդ գնեն, շատերը որակի վրա աչք են փակում, որովհետև գինն է հրապուրիչ: Արմավիրցի գործարարը թունավոր ոգելիցի մեկ լիտրը վաճառում էր հազար դրամով:

 Շարունակություն

 
 
դիտվել է 1030 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները