Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է ու անցում են կատարել երևակայությանն ու գիտաֆանտաստիկայի ժանրին. Իվետա Տոնոյան

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցն այսօր հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ: Իհարկե տիկին Մակունցը դժվարացել է պատասխանել, թե դրանք հատկապես ի՞նչ ուժեր են: Դժվարացել է, քանի որ չկա նման բան, դժվարացել է, քանի որ ուղղակի ասել է՝ ասելու համար, դժվարացել է, քանի որ Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու իշխանության ամբողջ գործիքակազմն արդեն սպառվել է ու անցում են կատարել երևակայությանն ու գիտաֆանտաստիկայի ժանրին: Տիկին Մակունցի այս հայտարարությունը զավեշտալի է հատկապես այն առումով, որ ինչ որ ուժերի ազդեցության մասին խոսում է մի այնպիսի քաղաքական ուժի անդամ, որի ներկայացուցիչների մի ահռելի հատված ամենասերտ կապերն ունի հայտնի Սորոսի գրասենյակի ու նրա ֆինանսական աղբյուրների հետ, մի մասը ջերմագին հարաբերություններ ունի տարբեր տեսակի փոքրամասնությունների հետ, մի մասն էլ նախկինում այլ քաղաքական ուժերին տված հավատարմության երդումները մոռացած պատսպարվել է իշխանության շարքերում: Նեղություն քաշեք ու «Իմ քայլ»-ի պիտակը ԲՀԿ-ի վրա մի փակցրեք: Ցավալին այն է, որ ամբողջ իշխանական 88 հոգանոց խմբակցությունից չգտնվեց գեթ մեկ պատգամավոր, ով այս ժամանակահատվածում բովանդակային քննադատություն կներկայացներ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների հետ կապված: Թե չէ երևակայությանը զոռ տալ ու անձնական վիրավորանքների մակարդակին իջնել բոլորն էլ կարող են, այլ բան է, որ ոմանց դաստիարակությունն ու անցած ճանապարհը դա թույլ չի տալիս, իսկ մյուսների մոտ դրանց բացակայությունը շաղակրատելու լայն հնարավորություն է ստեղծում: Իսկապես ամո՛թ է, որ առկա հազարավոր խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունն իր ամբողջ կազմով լծվել է Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վերաբերյալ ստեր հորինելու ու տարածելու ապաշնորհ գործին: Գոնե հիմա, երբ ամբողջ աշխարհը նախապատրաստվում է կորոնավիրուսի բռնկման երկրորդ հնարավոր ալիքին՝ ձեր նախարարին հետ բերեք լեռներից ու գործով զբաղվեք, թե չէ ողբերգական հետևանքներն անխուսափելի են լինելու:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար
Ամենաընթերցվածները