«Այնպես են խոշտանգել, որ հետագայում հետքեր չմնան»․ ոստիկանները՝ ամբաստանյալի կարգավիճակում, կայացավ առաջին նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ հակագազով և մահակներով անձից ցուցմունք կորզելու գործով առաջին դատական նիստը։ Հիշեցնենք, որ 2019 թ. նոյեմբերին համացանցում հրապարակվեց «Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են մի քանի հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Այս քրեական գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության երկու ծառայակիցների՝ Վաչագան Ներսիսյանին և Նարեկ Սիմոնյանին։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի ոստիկանապետն էր Ալիկ Սարգսյանը։ Factor.am-ը փորձեց նրանից հետաքրքրվել, թե արդյոք հիշո՞ւմ է նա այս դեպքը և արդյոք նման դեպքեր իր պաշտոնավարման շրջանում շա՞տ են եղել։ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման դեպք չի հիշում, ուստի հարցերի պատասխանել չի կարող։ Տուժողի փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով, ոստիկանների մեղադրանքը պետք է լրացվի և նշվի նաև խոշտանգման հանգամանքը, հակառակ դեպքում նման դեպքերի կրկնությունը չի կանխվի։ Համացանցում տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացուն հակագազ հագցրել և մահակի հարվածներով ստիպում են տալ ինքնախոստովանական ցուցմունք։ Փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց, որ ծեծից հետո տուժողը ստիպված է եղել ինքախոստովանական ցուցմունք տալ և 2.5 տարով զրկվել է ազատությունից։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ տուժողը դատարան չէր բերվել, նա մեկ այլ քրեական գործով այժմ դատապարտված է և պատիժը կրում է «Արմավիր» ՔԿՀ-ում։ Գործը, փաստաբանի փոխանցմամբ, թմրանյութերի շրջանառության վերաբերյալ է։ Ինչ վերաբերվում է ամբաստանյալներին, նախկին ոստիկանները նախ միջնորդեցին, որպեսզի դատարանում արգելվի նկարահանումը վերջում էլ խուսափեցին հարցերի պատասխանելուց, ասելով շոուն ավարտվել է։ Տուժողի քենին, որը ևս դատարանում էր լրագրողներին հայտնեց, թե չի հասկանում ինչ նկատի ունեն ամբաստանյալները շոու ասելով: Ասաց հստակ է,որ տուժող Արմեն Մարտիրոսյանին խոշտանգել են։ Կինը նշեց, որ իրենք ծեծի մասին իմացել են տեսանյութի հրապարակումից հետո, իսկ մինչ այդ որևէ մեկը չի բարձրաձայնել խոշտանգման հարցը, քանի որ վախեցել են։ Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի խոսքով դեպքը, որը կատարվել է 2008-ին առնչվում է պաշտոնյաներից մեկի տանից գողության փորձին, թե կոնկրետ ում տան մասին է խոսքը, փաստաբանը չասաց։ Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին, ամբաստանյալների պաշտպանները հանդես կգան միջնորդություններով։ Մանրամասները՝ այստեղ

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները