Սաուդյան Արաբիայի դատարանը լրագրողի սպանության համար մահապատժի է դատապարտել 5 մարդու
Սաուդյան Արաբիայի դատարանը 5 մարդու մահապատժի է դատապարտել և ձերբակալել ևս 3-ին՝ անցյալ տարի Թուրքիայում լրագրող Ջամալ Խաշոգիի սպանության համար: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Խաշոգին, որը Սաուդյան Արաբիայի կառավարության հայտնի քննադատն էր, սպանվել էր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության ներսում՝ սաուդցի գործակալների խմբի կողմից:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն ասել են, որ դա «խարդախ գործողությունների» արդյունք է, և 11 անանուն մարդիկ դատական քննության են ենթարկվել: