Թունավոր ձուլվածքներ՝ բերանի եւ թոքերի մեջ. ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել ատամնապսակներն ու կամուրջները

Հայաստանում որոշ ատամնատեխնիկական լաբորատորիաներ ատամնապսակներ, կամուրջներ եւ այլ ստոմատոլոգիական արտադրանքներ են պատրաստում մետաղից, ինչն իրեն թույլ չի տա Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ցանկացած իրեն հարգող լաբորատորիա:

73% նիկել, 14% քրոմ, 8,9% մոլիբդեն, 1,4% ալյումինիում… նման կազմ է նկարագրված Super Alloy մետաղների ձուլվածքի տուփի վրա: Առաջին հայացքից նորմալ կազմ է: Սակայն խնդիրն այն է, որ դրա վրա նշված չէ, որ ձուլվածքը պարունակում է նաեւ բերիլիում՝ առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող մետաղ:

Բերիլիումը չափազանց թունավոր մետաղ է, որը երբեմն ավելացնում են մետաղների ձուլվածքի մեջ, որոնք օգտագործվում են ստոմատոլոգիայում, քանի որ դա թեթեւացնում է տեխնիկների աշխատանքը: Եթե ձուլվածքի մեջ բերիլիումի պարունակությունը չի գերազանցում 0.02%-ը, այն անվտանգ է համարվում մարդու առողջության համար:

Շատ երկրներում ստոմատոլոգիայում օգտագործվող ձուլվածքներում վտանգավոր նյութերի պարունակությունը կարգավորվում է հատուկ ստանդարտներով՝ Եվրոպայում դա ISO 22764:2006 է, ԱՄՆ-ում՝ FDA, Ռուսաստանում՝ ГОСТ Р ИСО 22674:

Այդ բոլոր փաստաթղթերում նշվում է, որ թույլատրելի պարունակությունը 0.02% է:

Որքա՞ն է դրա պարունակությունը Super Alloy-ի մեջ:

Համաձայն ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից անցկացված սպեկտրալ անալիզի արդյունքների համաձայն՝ հետազոտված նմուշի մեջ բերիլիումի պարունակությունը 0.6% է, այսինքն՝նորմայից 30 անգամ շատ:

Այդ նույն տուփից նմուշն ուղարկվել է նաեւ հայտնի իտալական լաբորատորիա. համաձայն զեկույցի՝ նմուշի մեջ բերիլիումի պարունակությունը կազմել է 1.6%, այսինքն՝ նորմայից 80 անգամ շատ (ստորեւ բերված լուսանկարի վրա հետազոտությունների արդյունքները):

Հետաքրքիր է, որ Super Alloy տուփը բացարձակ ոչ ինֆորմատիվ է. ոչ մի տեղեկություն արտադրողի եւ ներմուծողի մասին. միայն «GorVest USA» (նման արտադրողի մասին տեղեկություն որոնողական համակարգում գտնել չհաջողվեց) եւ «Made in USA» գրություններ:

Մետաղական փոշի եւ շան մահ

 

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ, իր տեղեկություններով, Հայաստան այդ ձուլվածքն իսկապես լայնորեն կիրառվում է, ընդ որում, արդեն մոտ 10 տարի:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը կապ հաստատեց մի քանի ատամնատեխնիկական լաբորատորիաների հետ, որպեսզի պարզի՝ ինչ ձուլվածքներ են օգտագործվում իրենց աշխատանքում: Մի քանիսում Super Alloy-ն օգտագործել են, մյուսներում՝ ոչ: Հետաքրքիր է, որ որոշ լաբորատորիաներում հրաժարվեցին տեղեկություն տրամադրել: Ավելին, որոշ լաբորատորիաների աշխատակիցներ ասացին, որ իրենք նման տեղեկություն չունեն:

Տեղեկության պակասը, ինչպես պարզվեց, այդքան էլ հազվադեպ չէ: Ատամնատեխնիկ Ա.Ա.-ն NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ շատ տեխնիկներ չեն մտածում կազմի մասին հարցի եւ առավել եւս ձուլվածքների անվտանգության շուրջ: Սովորաբար նրանց հետաքրքրում են միայն օգտագործվող մետաղների հատկությունները:

«Կերամիկական ատամնապսակների հիմնակմախքի տակ եւ դրա վրա արդեն հավաքվում է հենց ատամնապսակը: Մեզ համար կարեւոր է, որպեսզի այդ մետաղը նվազագույնս ընդլայնվի եւ սեղմվի: Երբ ձուլում ես մետաղական հիմնակմախքը, ապա դրա վրա կերամիկայի շերտ դնում, մետաղական հիմնակմախքը կրկնակի տաքացման դեպքում պետք է նվազագույնս ընդլայնվի եւ սեղմվի, այլապես կերամիկան կճեղքվի», - պարզաբանեց մասնագետը:

Նրա խոսքով՝ ոչ մեծ լաբորատորիաների աշխատակիցները, ինչպես նաեւ տեխնիկները սովորաբար պատվիրում են մետաղական հիմնակմախքների ձուլում հատուկ ձուլման գործարաններում:
Մասնագետը նշեց, որ մշակման պրոցեսում արտադրվում է մեծ թվով մետաղական փոշի: Որոշ տեխնիկներ կրում են հատուկ դիմակներ, որպեսզի շնչուղիները պաշտպանեն այդ փոշուց, սակայն շատերը անտեսում են անվտանգության տեխնիկան:

«Անձամբ ես սովորաբար կրում են պաշտպանիչ դիմակ եւ ակնոց,-խոստովանել է Ա․Ա․-ն։-Եթե դիմակ չկրեմ, բերանում առաջանում է տհաճ համ, իսկ քթի մեջ՝ կարծես ավազ։ Սակայն ես ունեմ գործընկերներ, որոնք չեն կրում դիմակ, կրում են միայն պաշտպանիչ ակնոց»։

Վերջին տարիներին Ա․Ա․-ն հիմնականում աշխատում է տնային պայմաններում։ Նրա խոսքով, չնայած նա աշխատում է առանձին սենյակում, մշակվող մետաղների փոշին տարածվում է ամբողջ տանը։ Առողջության համար այդ փոշու պոտենցիալ վտանգի մասին, նրա խոսքով, ինքը ոչինչ չգիտի եւ երբեք չի մտածել։ Ճիշտ է՝ վերջերս նրա շունն էր սատկել օնկոլոգիական հիվանդության պատճառով։ Ա․Ա․-ն հիշում է, որ անասնաբույժն ասել էր նրան, որ, հնարավոր է, շունը հիվանդացել էր վնասակար նյութերի ազդեցության հետեւանքով, սակայն արդեն հնարավոր չէ պարզել, թե որ նյութերի պատճառով։

Բերիլիումն ու մարդու առողջությունը

Ինչո՞վ եւ ո՞ւմ համար է վտանգավոր բերիլիումը։

Ինչպես արդեն նշվել է, բերիլիումը համարվում է թունավոր մետաղ, եւ կան մի շարք հետազոտություններ, որոնք ցույց են տալիս պոտենցիալ քաղցկեղածինությունն ու առողջության համար վտանգը։

Օրինակ՝ հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ տարբեր ձուլվածքների եւ միացությունների կազմում բերիլիումն առաջացնում է թոքերի չարորակ ուռուցքներ եւ օստեոգենիկ սարկոմա կենդանիների մոտ։ Հետազոտության հեղինակի խոսքով՝ կան հիմքեր ենթադրելու, որ այդ նյութը կարող է առաջացնել քաղցկեղածին ազդեցություն նաեւ մարդկանց շրջանում, հատկապես եթե նրանք ենթարկվում են դրա ազդեցությանն աշխատավայրում։

Բերիլիումի ազդեցությունը նաեւ համարվում է բերիլիոզի զարգացման հիմնական պատճառը, որը մասնագիտական հիվանդություն է եւ բնորոշվում է թոքերի շարակցական հյուսվածքի բորբոքմամբ։ Սուր Բերիլիոզը կարող է ունենալ բավականին ծանր ընթացք եւ որոշ դեպքերում՝ անգամ հանգեցնել մահվան, իսկ քրոնիկական բերիլիոզը, խոցելով թոքերը, կարող է առաջացնել նպաստավոր պայմաններ սրտի անբավարարության զարգացման համար։

Գոյություն ունեն փաստաթղթեր, որոնք պատմում են՝ ինչ պետք է անել բերիլիոզի քրոնիկական հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար մարդկանց մոտ, որոնք գործ ունեն բերիլիումի հետ։ Մասնավորապես, համաձայն OSHA Permissible Exposure Limits (PELs)-ի՝ բերիլիումի ազդեցության թույլատրելի սահմանը 2 միկրոգրամմ է օդի մեկ խորանարդ մետրի դեպքում 8 ժամում։

Մեկ այլ հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են գործոնները, որոնք ազդում են ատամնատեխնիկական լաբորատորիաների օդում բերիլիումի կոնցենտրացիայի վրա։ Պարզվում է, որ պատշաճ օդափոխման դեպքում բերիլիում չկա օդում, սակայն դրա կոնցենտրացիան զգալիորեն բարձրանում է օդափոխման բացակայության պայմաններում։

Այդկերպ, մետաղական ձուլվածքներում բերիլիումը նախ վտանգավոր է նրանց համար, ովքեր պարբերաբար աշխատում են դրանով, այս դեպքում՝ ատամնատեխների համար, որոնք Հայաստանում ավելի քան 800 մասնագետ են։ Նաեւ նրանց համար, ովքեր ստիպված են շնչել այդ ձուլվածքների փոշին (տնային պայմաններում աշխատող տեխնիկների բարեկամները)։

Տվյալներ, ցավոք, չկան այն մասին, թե կարո՞ղ է արդյոք բերիլիում պարունակող ձուլվածքից ատամնաբուժական կոնստրուկցիան վնասել դա կրող պացիենտի առողջությունը։ Սակայն առնվազն մեկ հետազոտություն ցույց է տվել, որ ե՛ւ նիկել, ե՛ւ բերիլիում պարունակող ձուլվածքներից կարող է տեղի ունենալ արտահոսք, եւ չի բացառվում, որ այդպիսի ձուլվածքները վտանգեն առողջությունը։

Վերահսկողություն

Հայաստանում, ի տարբերություն եվրոպական երկրների, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, չկան ո՛չ կարգավորող մարմիններ, ո՛չ ինչ-որ փաստաթղթեր, որոնք կսահմանափակեին ատամնաբուժության ոլորտում պոտենցիալ վտանգ ներկայացնող ձուլվածքների օգտագործումը կամ կսահմանեին ինչ-որ տեխնիկական կանոնակարգեր այդ ոլորտում։ Ուստի մեր երկիր են ներմուծվում ամենատարբեր ձուլվածքներ, իսկ ատամնատեխնիկներն օգտագործում են դրանք աշխատանքի մեջ՝ չկասկածելով, որ դրանցից մի քանիսը կարող են վտանգավոր լինել հենց տեխնիկների համար։

[embed]https://youtu.be/aIz_h9LuKfk[/embed]

 

 

 

Ավելին

դիտվել է 698 անգամ
Լրահոս
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները