6.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
Չիլիում 6.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը: Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդած տվյալների՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 77 000 բնակչություն ունեցող Օվալվե քաղաքից 46.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումների օջախը գտնվել է 27.2 կիլոմետր խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում:
