Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Toyota Prado մակնիշի 88 PP 887 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

 

Բժիշկները մինչև նրան հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որետղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչակա վարչության Թալինի քննչական բաժի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի անվտանգությունն ապահովելու նպատակով նրան ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Էդգար Հովհաննիսյանը վերցրել է իր հսկողության տակ, ում քննիչի հանձնարարականով տեղափոխում են հիվանդանոց՝ պարզելու սթափության աստիճանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը ուղևորներ են: Ա. Քոթանջյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ նշված ճանապարհահատվածում բետոնե արգելապատնեշները գտնվում են ցաքուցրիվ վիճակում, ճանապարհին կատարվում են ճանաարհաշինարարական աշխատանքներ, սակայն բացակայում են նախազգուշացնող նշաններն ու լուսային փարոսիկները և վարորդները, մոտենալով նշված վայրին, չեն կարողանում կողմնորոշվել ու պատկան մարմինների քար անտարբերության պատճառով վթարի են ենթարկվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված պատասխանատուների՝ խնդրին ոչ սրտացավ մոտեցման հետևանքով 30-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, և դրա վառ ապացույցը՝ ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքվածները, այս ու այն կողմ շպրտված բետոնե արգելապատնեշներն են և դրանց բախված ու կոտրված ավտոմեքենաների դետալները: Գոնե այս վթարից հետո ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հետևություններ անի ու կարգադրի, որպեսզի տեղադրեն նախազգուշացնող նշաններն ու ցաքուցրիվ եղած բետոնե արգելապատնեշները նորից տեղադրվեն նույն տեղում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները