Երբ «նախաձեռնությունների» հիմնական նպատակը փիառվելն է

Մեր ազգի առանձնահատկություններից մեկն այն է, որ սեփական հայրենիքում բնակվում է հայության միայն փոքր հատվածը, իսկ սփյուռքում ապրում է հայերի մեծամասնությունը։ Սփյուռքի գոյությունը յուրահատուկ ռեսուրս է Հայաստանի համար և մրցակցային առավելություններ է տալիս մեր երկրին։ Մեզանում շատ հաճախ դիտարկվում է այն հարցը, թե ինչպես կարելի է օգուտներ քաղել սփյուռքից, բայց քիչ է ուշադրության արժանանում այն խնդիրը, թե Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի սփյուռքի համար։

Չէ՞ որ ժամանակակից զարգացումների պայմաններում տարբեր երկրներում մեր ունեցած համայնքները կարող են կարճ ժամանակահատվածում ուղղակի տարրալուծվել տեղական բնակչության հետ և կորցնել հայությանը բնորոշ գծերը։ Սփյուռքի կենսունակությունը ապահովելու տեսանկյունից առավել քան կարևոր է հայկական համայնքների կազմակերպվածության և հայապահպանման կառույցների գոյության հարցը։ Մեծ տեղ ունի նաև մատաղ սերնդի շրջանում հայեցի դաստիարակությունը և հայկական կրթական բաղադրիչի պահպանությունը։ Հայապահպանության հարցում չպետք է թերագնահատել նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և համատեղ ծրագրերի իրականացման նշանակությունը։

Ուստի անհրաժեշտ է, որ ժամանակի ընթացքում հայրենիք-սփյուռք համագործակցությունը ավելի խորանա ու բարձրանա դրա արդյունավետությունը։ Հայաստանը պետք է թարմ ուժերով ապահովի սփյուռքին, իսկ սփյուռքը՝ Հայաստանին։ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բարձրացվեց սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցը, ընդ որում՝ նախկինում գործող ձևաչափերը համարվեցին չաշխատող, դրա համար էլ որոշվեց սփյուռքի հետ աշխատանքի նոր ձևաչափ ներդնել։ Արդյունքում լուծարվեց սփյուռքի նախարարությունը, դրա փոխարեն ստեղծվեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, իսկ հանձնակատար նշանակվեց Զարեհ Սինանյանը՝ հաշվի առնելով, որ Գլենդելի քաղաքապետ աշխատելու արդյունքում սփյուռքում աշխատելու փորձ է ձեռք բերել։

Սակայն սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեծ հաշվով ոչինչ չփոխեց սփյուռքի հետ համագործակցության տեսանկյունից։ Ճիշտ է՝ մի շարք ծրագրեր իրականացվում են, Սինանյանն այցեր է կատարում տարբեր հայաշատ երկրներ, սակայն դրանց արդյունավետության մակարդակը շատ ցածր է, և ավելի շատ տպավորություն է առաջանում, որ այդ նախաձեռնությունների նպատակն ավելի շատ փիառն է, որ հետո հանձնակատարի գրասենյակը կարողանա պարգևավճարներ ստանալն արդարացնել։ Այսպես, օրինակ՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում:

Ենթադրենք մի քանի սփյուռքահայ եկավ Հայաստանի պետական մարմիններում աշխատելու, սրանով ոչ մի գլոբալ հարց չի լուծվելու։ Առավել մեծ մասշտաբի ծրագրեր են անհրաժեշտ, որի միջոցով սփյուռքում ներկայացված լավագույն մասնագետները իրենց գիտելիքները և փորձը կներդնեն Հայաստանի զարգացման համար, իսկ Հայաստանն էլ իր ունեցած հնարավորությունները կներդնի սփյուքահայ համայնքների հզորացման համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի խոստացած մեծ հայրենադարձությունն այդպես էլ մնաց որպես անիրականանալի երազանք։ Սակայն սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը դեռևս հավատում է, որ ներգաղթը տեղի է ունենալու։

 

Ու զավեշտն այն է, որ վերջինս կարծես սփյուռքահայերի ներգաղթի թեմայի հարցերը լուծել, վերջացրել է, հիմա էլ սկսել է խոսել Լիբանանից քրիստոնյա արաբներին Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության մասին, թե իբր նրանք կարող են հեշտությամբ ինտեգրվել հայ հասարակությանը։ Նախ՝ այս խնդիրն առաջին հերթին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի լիազորություններից դուրս է, քանի որ գործ չունենք սփյուռքի հետ, իսկ մյուս կողմից էլ իշխանությունները չեն կարողանում կենսագործունեության անհրաժեշտ պայմաններ ապահովել անգամ երկրի բնակչության համար, ուր մնաց Հայաստան եկող այլ ազգերի համար պայմաններ ստեղծվեն։

Ուստի հանրության մեջ տրամաբանական հարց է առաջանում, թե ե՞րբ պետք է մեր իշխանությունները վերջ դնեն էժան պոպուլիզմին և ռեալ գործով զբաղվեն։ Հասկանում ենք՝ հարցը գուցե հռետորական է, սակայն պատասխան, այնուամենայնիվ, ակնկալվում է...

 

Ավելին

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները