«Ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպիսի կրթական համակարգ և ինչպիսի քաղաքացի ենք ցանկանում ունենալ»

Կրթական նոր չափորոշիչներ, ուսումնական տարվա մեկնարկ նոր՝ արտասովոր պայմաններով ու սահմանափակումներով, լավագույն ուսուցչի, տնօրենի և ոլորտի այլ աշխատակիցների ընտրության նոր ընթացակարգի ներդրում, բուհական ընդունելության քննությունների նոր կարգ և մի շարք այլ նախագծեր ու նորամուծություններ: Վերջին շրջանում կրթության ոլորտում հիմք դրվող բոլոր նախաձեռնությունները հայտնվում են բուռն քննարկումների և ավելի հաճախ քննադատությունների կենտրոնում: Փորձագետները և ոլորտում գործունեություն ծավալող մարդիկ ընդգծում են՝ իրենց հետ բավարար քննարկումներ չեն անցկացվում, նախագծերը շատ դեպքերում ներկայացվում են առանց մասնագիտական լուրջ քննարկումների կամ էլ դրանք, ի վերջո, կյանքի չեն կոչվում:

Ինչո՞ւ է փորձ արվում ամենակարևոր ոլորտներից մեկում միանգամից այսքան «բարեփոխում» իրականացնել: Չեն դադարում մեկի մասին քննարկումները, երբ հրապարակ է նետվում երկրորդ, երրորդ փոփոխությունը: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ կրթության ոլորտում տեղի ունեցող այս բոլոր գործընթացները կարելի է բնութագրել ընդամենը մեկ բառով՝ ցաքուցրիվ: «Ինչո՞ւ եմ նման բնորոշում տալիս, ո՞րն է հիմքը: Կրթության ոլորտում ընդհանուր, միասնական տեսլական գոյություն չունի: Վերցնում ենք, բարձրագույն կրթության թափանիվի վրա ինչ-որ մի պտուտակ ենք փոխում, հետո գնում ենք նախակրթական հաստատություններ, հետո հանրակրթական դպրոցներ և լավագույն ուսուցիչներ որոշելու կարգն ենք փոխում և այսպես շարունակ:

Ստացվում է, որ մենք ինչ-որ բաներ անում ենք հենց այնպես անելու համար: Եվ դա է բերում հիմնական հակազդեցությունը հասարակության և հատկապես մասնագիտական հանրության մոտ, որ մարդիկ տրամաբանական կապ չեն տեսնում սրա միջև, քանի որ ընդհանուր կոնցեպտ, հայեցակարգ գոյություն չունի: Ոչ ոք չի խոսում այն մասին, թե մենք ինչպիսի կրթական համակարգ ենք ցանկանում ունենալ և վերջապես՝ ինչպիսի քաղաքացի ենք ցանկանում տեսնել:

Եվ այստեղ գալիս ու բախվում են արժեհամակարգային երկու հասկացություն՝ հնի և նորի: Հինը մենք գիտենք, շատ լավ պատկերացնում ենք, որովհետև բոլորս անցել ենք համակարգով և գիտենք նաև դրա թերի, բացասական կողմերը, բայց թե ինչպիսին պետք է լինի նորը, որևէ ընդհանրական պատկերացում այս պահի դրությամբ չկա: Եվ դրա համար կատարվող յուրաքանչյուր փոփոխություն հետևյալ կերպ է ընկալվում՝ մեծ խորապատկերի վրա մի քանի կաթիլ ներկ կաթեցնել: Խորապատկերի ընդհանուր տեսքը դրանից փչանում է: Ցաքուցրիվությունը գալիս է հենց այս մտայնությունից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը: Շատերը նաև հարց են բարձրացնում, թե ինչու են կրթական ոլորտի պատասխանատուներն այսքան շտապում փոփոխել ողջ համակարգը միանգամից:

Մարդիկ չեն հասցնում առաջարկվող ու ներկայացված մի նախագծին լիարժեքորեն ծանոթանալ, ընկալել, երբ ներկայացվում է երկրորդ, հետո երրորդ ու չորրորդ նախաձեռնությունը: Մխիթարյանն ասում է՝ սա ևս վկայում է ոլորտում հայեցակարգի բացակայության մասին: «Փոփոխությունները, որոնք նախաձեռնվում են, ճանապարհի կեսին մոռանում են դրանց մասին և դրանք մինչև վերջ չեն հասցվում: Եվ շարունակաբար անցնում են հաջորդներին: Օրինակ՝ անցած տարի այս օրերին քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Քննարկումներ և առաջարկություններ եղան, լսումներ Ազգային ժողովում: Անցել է մեկ տարի, և ի՞նչ արդյունք ունենք՝ այդ օրենքի նախագիծը նույնիսկ կառավարության հաստատմանը չի ներկայացվել:

Այսպիսի բազմաթիվ նախաձեռնություններ կան: Չգիտեմ, թե որն է պատճառը, որ դրանք մնում են կես ճանապարհին՝ գուցե փոխվում են նախաձեռնողները կամ էլ դա մեկ մարդուց է կախված, որովհետև հատկապես կրթության ոլորտում շուտ-շուտ նաև կադրային փոփոխություններ են լինում, անընդհատ նախարարի տեղակալներ են փոխվում, գուցե խնդիրը դա է: Բայց փոփոխությունները չպետք է կախված լինեն մեկ կամ երկու մարդուց, սրանք պետք է լինեն հասարակության սեփականությունը: Հասարակությունը մասնակցային ձևաչափով պետք է մասնակցի յուրաքանչյուր առաջարկի ձևավորմանը, առաջխաղացմանը և վերջնական հաստատմանը, ինչն, ըստ էության, բացակայում է:

 

Վերջին տարիների ընթացքում մենք չենք տեսնում հետևողականություն»,-նշում է մեր զրուցակիցը: Անդրադառնում ենք նաև այն տեսակետին, որ հարցերի և նախագծերի շուրջ բավականաչափ քննարկումներ տեղի չեն ունենում մասնագիտական հանրույթի հետ, և ավելի հաճախ նախագիծը ներկայացվում է հանրային քննարկման՝ առանց այդ հանրույթի առաջարկությունների և եզրակացության: «Այո՛, քննարկումների վերաբերյալ նման կարծիք կա: Ինչպե՞ս է այն ձևավորվել. նախաձեռնությունները ներքևից չեն գալիս: Այն մարդիկ, որոնք անմիջականորեն զբաղվելու են նախաձեռնության կյանքի կոչմամբ, ընդհանրապես մեկուսացված են, դուրս են մնում պրոցեսներից:

Եվ պարզ է, որ կառաջանա հակասություն, հակադրություն: Քանի որ չկա ձևավորված կարծիք, նրանց մասնակցությունն էլ այդ քննարկումներին դառնում է ձևական: Եթե նույնիսկ նախաձեռնությունները լինում են «վերևներում», դրանք պետք է գնան և ներքևներից գան, որպեսզի այն մարդիկ, որոնք այդ նախաձեռնությունները կյանքի են կոչելու, ներգրավված լինեն, մասնակցեն այդ որոշումների կայացմանը: Եթե չես մասնակցում, ապա քեզ օտարացած ես զգում, ինչը բնական է: Կրթության ոլորտում մեր վերջին գործընթացները նույն ձեռագրով են արվում՝ ինչ-որ մի կիսատ-պռատ նախագիծ վերևից գցվում է իբրև թե քննարկման, ջախջախվում է քննարկողների կողմից, և շարունակություն չի լինում, հետո անցնում են հաջորդ նախագծին:

Անհասկանալի է, թե որքան է այսպես շարունակվելու: Հարկավոր է հայեցակարգային մոտեցումներից խոսել և դրա տակ ձևավորել ամբողջ համակարգը»,-ընդգծում է կրթության փորձագետը: Անընդհատ բարձրաձայնում են կրթության ոլորտի խնդիրների մասին, մինչդեռ կարծիք է հնչում, որ գիտության ոլորտը նորից ու կրկին մնում է լուսանցքում: Մխիթարյանն ասում է. «Ուզում եմ կոնկրետ օրինակ ներկայացնել ցույց տալու կրթության ոլորտում պոպուլիզմի, ցուցադրականության առկայությունը: Եթե չեմ սխալվում, այս տարվա ապրիլին կառավարությունը որոշում կայացրեց և դրա մասին շատ խոսվեց, որ սեպտեմբերի 1-ից դոկտորանտների կրթաթոշակի չափը բարձրանում է և դառնում 65 հազար դրամ:

Դրանից հետո մայիս ամսին կառավարությունը 808 որոշմամբ Հայաստանում սահմանել է դոկտորանտուրայի 13 տեղ, պետական կրթաթոշակով նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ: Այդ տեղերը զբաղեցվեցին, եղան մրցույթներ, մարդիկ ընդունվեցին, հրամանները եղան: Դոկտորանտները պետք է ստանային 65 հազար դրամ կրթաթոշակ, որն այդքան էլ շատ չէ: Բայց պարզվում է, որ ՀՀ-ում որևէ դոկտորանտ չի կարող ստանալ այդ որոշմամբ սահմանված կրթաթոշակը, որովհետև համապատասխան ընթացակարգ գոյություն չունի: Սա ԿԳՄՍ պաշտոնական պատասխանն է մեր գրավոր հարցմանը: 2016 թվականից, երբ փոխվել է դոկտորանտուրայում ընդունելության կարգը, մինչ օրս որևէ դոկտորանտ կրթաթոշակ չի ստացել:

Ստացվում է, որ որոշում է կայացվում, այն թմբկահարվում է, տեսեք՝ մենք կրթաթոշակ ենք սահմանում, բայց իրականում այն որևէ մեկին չի հատկացվում: Ահա և պոպուլիզմի պարզագույն օրինակը: Պետք է հետևողական լինել: Եթե որոշում է կայացվում, այն պետք է մինչև վերջ հասցնել և հետո միայն անցնել մյուս նախաձեռնությանը: Հակառակ դեպքում՝ եթե չեք կարողանում, մի արեք»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

Ավելին

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար
Ամենաընթերցվածները