«Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աբրահամ Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

 

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ: 1986 թվականին ծնված Աբրահամ Ա.-ն մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Աբրահամ Ա.-ն կալանքի տակ է 2017 թվականի փետրվարի 13-ից:

Ըստ մեղադրանքի՝  2017 թվականի փետրվարի 12-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Սամվել Ս.-ն ու նրա ընկեր Կամոն հանդիպել, զրուցել են, որի ընթացքում Սամվելը հայտնել է, թե իր ծանոթ Համլետը իրեն 6 հազար դրամ է պարտք, ու խնդրել է միասին գնալ Երևանի Վարդաշեն թաղամաս՝ գումարը վերցնելու: Հեռախոսազրույցի ընթացքում պարզել են, որ Համլետը գտնվում է իր ծանոթ Աբրահամի տանը և Կամոյի վարած մեքենայով ուղևորվել են Վարդաշեն:

Աբրահամ Ա.-ի տանը այդ ժամանակ բացի Համլետ Մ.-ից, գտնվել է նաև նրանց ծանոթ Խաչիկը և քննությամբ ինքնությունը չպարզված ևս երկու անձ: Մտնելով Աբրահամի տուն՝ Սամվելը, ըստ մեղադրանքի, Համլետից պահանջել է վերադարձնել 6 հազար դրամը: Համլետը պատասխանել է, որ տվյալ պահին գումար չունի, չի կարող պարտքը փակել: Ըստ մեղադրանքի՝ Համլետի ու Սամվելի միջև պարտքը վերադարձնելու շուրջ վիճաբանություն է առաջացել, նրանք հայհոյել, քաշքշել են միմյանց: Տանտերը՝ Աբրահամը, վրդովվել, պահանջել է չհայհոյել ու իր տանից դուրս գալ: Կամոն դուրս է եկել, քիչ անց դուրս է եկել նաև Սամվելը, նրանք վազելով փորձել են հեռանալ: Ըստ մեղադրանքի՝ Աբրահամ Ա.-ն տանից վերցրել է խոհանոցային դանակը, հետապնդել է փախչողներին: Նա հասել է Սամվել Ս.-ին ու ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, դանակով հարվածել է նրա ազդրին ու ձախ հետույքային շրջանին, ապա դանակի բռնակով հինգ-վեց անգամ հարվածել է նրա գլխին: Տուժողին պատճառվել են աջ ծնկափոսի երակի, զարկերակի, մակերեսային և խորանիստ մկանների փափուկ հյուսվածքների, ջլերի անատոմիական ամբողջականության վնասումներ, գլխի շրջանում սալջարդ վերքեր, ձախ հետույքային շրջանում՝ մկանային հյուսվածքների վնասումներ, մարմնի տարբեր մասերում քերծվածքներ, աճուկային շրջաններում՝ ծակված վերքեր: Սամվել Ս.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Հարվածներ հասցնելուց հետո Աբրահամ Ա.-ն դիմել է փախուստի: Կամոն վերադարձել, տեսել է գետնին ընկած և արյունահոսող Սամվելին, պատահական տաքսի է կանգնեցրել, որով Սամվել Ս.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հեմոռագիկ շոկից մահացել է:

Դատարանում Աբրահամ Ա.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միայն առարկել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի չափի դեմ: Օգտվելով իր իրավունքից՝ Աբրահամ Ա.-ն հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց: Նախաքննական ցուցմունքում Աբրահամ Ա.-ն հայտնել է, թե 2017 թվականի փետրվարի 13-ի կեսգիշերին իր տուն են եկել իր ընկեր Համլետը, էլի մի քանի հոգի: Իրենք ոգելից խմիչք են օգտագործել:

Այդ ընթացքում Համլետին զանգել է նրա ծանոթ Սամվելը, ում հետ ինքը նախկինում առնչություն չի ունեցել: Հեռախոսազրույցից ինքը հասկացել է, որ Սամվելը Համլետից պահանջել է վերադարձնել պարտքով վերցրած 6 հազար դրամը: Համլետն ու Սամվելը լեզվակռվի մեջ են մտել:

 

Համլետն ասել է, թե Սամվելը կանչել է Էրեբունի թանգարանի մոտ՝ խոսելու: Մտածելով, թե կարող է ծեծկռտուք լինել, ինքը Համլետին խորհուրդ է տվել չգնալ, այլ Սամվելին կանչել իր տուն: Մոտ քառասուն րոպե անց իր տուն են եկել մի քանի տղաներ, որոնցից ինքը դեմքով ճանաչել է միայն Սամվելին: Վերջինս իր տուն մտնելով՝ հայհոյել է Համլետին, պահանջել է վերադարձնել պարտքը: Հիմնական վեճն ընթացել է Համլետի ու Սամվելի միջև, Սամվելը ձեռքերով հարվածել է Համլետին: Ինքը զայրացել ու պահանջել է, որ նրանք դուրս գան իր տանից, տանը չհայհոյել:  Բոլորը դուրս են եկել, ինքը դուրս գալուց առաջ սեղանից վերցրել է խոհանոցային դանակը:

Տանից դուրս գալով՝ նկատել է, որ ոչ հեռու Համլետն ու ինչ-որ տղա գետնին ընկած՝ կռվում են: Մոտեցել, ցանկացել է բաժանել, բայց չի կարողացել: Տղաները փախել են: Ինքը գոտկատեղից հանել է դանակը ու վազել է նրանց հետևից: Իր մոտ եղած դանակով երկու կամ երեք անգամ հարվածել է Սամվելի հետույքային շրջանին ու ոտքին: Սամվելն ընկել է: Ինքը դանակի բռնակով հինգ-վեց անգամ հարվածել է նրա գլխին ու հայհոյել է: Տեսնելով, որ Սամվելն ի վիճակի չէ քայլել, ինքը փախել է: Իր արարքի համար զղջում է: Տուժողի իրավահաջորդը՝ Սամվել Ս.-ի մայրը, հայտնել է, որ դեպքի օրն իր ինքազգացողությունը վատացել էր: Ինքը Սամվելին խնդրել է շտապօգնություն կանչել: Սամվելը զանգել է:

Կեսգիշերին մոտ իրենց տուն է զանգել որդու ծանոթ Համլետը ու Սամվելին մեղադրել է իր տեղը «ծախելու» համար: Մինչ այդ՝ Համլետը «Բարո» տաքսի ծառայությունում տաքսի էր վարում: Մի քանի օր տաքսի ծառայության ղեկավարությունը նրան է փնտրել: Նույն ծառայությունում մի քանի օր աշխատել է նաև իր որդի Սամվելը: Համլետը Սամվելից պարզաբանում էր պահանջում՝ ծառայության ղեկավարությանը իբր իր տեղն ասելու համար: Սամվելն ասել է, թե մայրը վատառողջ է, շտապօգնություն են կանչել: Բայց Համլետի ձեռքից հեռախոսը վերցրել են այլ անձինք, հայհոյանքներ են տվել ու նրան ստիպել են տանից դուրս գալ, հանդիպել ու պարզաբանում տալ:

Սամվելը զանգել է ընկերոջը՝ Կամոյին, խնդրել է, որ նա գա ու իրեն տանի հանդիպման: Մինչ այդ Համլետը նորից զանգել է Սամվելին ու ասել է, թե հանդիպման ժամանակ կվերադարձնի պարտքով վերցրած գումարը: Ժամը 00:20-ին Սամվելը տանից դուրս է եկել: Հետագայում ինքը Կամոյից իմացել է, որ գնացել են Վարդաշեն՝ Աբրահամի տուն, որտեղ մի քանի հոգի կային: Սամվելը Համլետից պահանջել է պարտքը վերադարձնել, նրա ու Համլետի միջև քաշքշուկ է եղել:

Հետո այդ տանից դուրս են եկել, մինչև դուրս գալը Սամվելի գլխին մահակով խփել են, բացի այդ՝ դեռ տանը գտնվելու ընթացքում Սամվելին սպառնացել են դանակով: Սամվելն ու Կամոն փորձել են վազելով հեռանալ, բայց Համլետը բռնել է Սամվելին, վայր է գցել: Սկսել է հարվածներ հասցնել: Կամոն վախեցել ու փախել է, չի մոտեցել: Նա մոտեցել է հետո, երբ Սամվելն արդեն մենակ ընկած էր ու արյունահոսում էր…  Ժամը մեկի սահմաններում իրեն զանգել է ծանոթն ու ասել է, որ Սամվելը մահացել է… Հետո լսել է, որ Համլետը զանգել է ծանոթին ու ասել է, թե Սամվելին Վարդաշենում «փրթել-գցել են»: Տուժողի իրավահաջորդը ամբաստանյալի դեմ ներկայացրել է 3 միլիոն դրամի քաղաքացիական հայցի պահանջ: Գործով վկա Կամո Ա.-ն հայտնել է, որ երբ ինքն ու Սամվելը  փախչում էին Վարդաշենի տանից, հինգ հոգի իրենց հետապնդել են: Սամվելն ընկել է, Համլետը հասել ու սկսել է հարվածներ հասցնել: Ինքը բաժանել է նրանց, Համլետին մի կողմ է տարել: Այդ ընթացքում Վարդաշենի տան տերը, ում «Աբո» էին ասում, դանակ է հանել ու հետապնդել է իրեն, ինքը փախել է, վազել է մոտ 300 մետր, իր տեսադաշտում արդեն ոչ ոք չի եղել, բայց ինքը լսել է Սամվելի ձայնը, որն ասում էր. «Աբո, մի խփի, մի արա տենց բան»: Ինքը գնացել է դեպի Սամվելի ձայնը:

Սամվելն ընկած էր, նրա տաբատն արյունոտ էր: Նա ասել է. «Աբոն դանակով խփել ա»: Ինքը այդտեղով անցնող տաքսի է կանգնեցրել, խնդրել է Սամվելին հասցնել հիվանդանոց… Դատարանում Կամո Ա.-ն հիմնականում տվել է խուսափողական պատասխաններ ու ասել է, թե դեպքը չի հիշում… Դատարանը հաշվի է առել, որ Աբրահամ Ա.-ի մոտ հայտնաբերվել է անձի ու վարքի խանգարում ալկոհոլի գործածման հետևանքով: Դատարանը հաշվի է առել Աբրահամ Ա.-ի կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը: Դատարանը հաշվի է առել, որ Աբրահամ Ա.-ն վատառողջ է, մի շարք հիվանդություններ ունի, գտնվում է նաև նյարդահոգեբույժի հսկողության տակ:

Դատարանը հաշվի է առել, որ Աբրահամ Ա.-ի խնամքին է 8-ամյա որդին: Աբրահամ Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է: Աբրահամ Ա.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և դատապարտվել է  7 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2017 թվականի փետրվարի 13-ից: Աբրահամ Ա.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի  1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում: Ներկայացված քաղհայցի մնացած մասով դատարանն իրավունք է վերապահել տուժողի իրավահաջորդին՝ դիմելու քաղաքացիական դատավարության կարգով: Աբրահամ Ա.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 343 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդը: Պաշտպանը խնդրել է պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ մեղմացման առումով, նշանակել մեղսագրված արարքի համար օրենքով սահմանված նվազագույն պատիժ, այդ պատիժն էլ պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Տուժողի իրավահաջորդը պահանջելէ  բեկանել դատավճիռը, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

Ավելին

դիտվել է 3631 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները