«Բացառում եմ, որ միայնակ մայր կլինեմ». Շպռոտը` իր կյանքի դժվարությունների, սիրելիից բաժանվելու և ընտանիք ունենալու երազանքի մասին

Տարիներ առաջ Անի Թովմասյանը բեմական «Շպռոտ» անվամբ մուտք գործեց հայկական շոու բիզնես, ինչից հետո իր համարձակ լինելու համար շատ քննարկվեց ու քննադատվեց: Տասը տարի առաջ նա լքեց հայրենիքն ու հայկական շոու-բիզնեսը և գնաց ամերիկյան երազանքի հետևից:  

 

Tert.am Life-ի հետ անկեղծ զրույցում նա խոսել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո հաղթահարած դժվարությունների, Հոլիվուդում ասելիք չունենալու, սիրելիից բաժանվելու և ընտանիք ունենալու երազանքի մասին:

-Արդեն տասը տարի է, ինչ մեկնել եք Հայաստանից: Սկզբնական շրջանում շատ էիք խոսում այն դժվարությունների մասին, որոնց հանդիպել եք: Եթե հետ գնանք Ձեր կյանքի այդ բարդ փուլ, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչն եք ամենաբարդը հաղթահարել:

 

-Շատ բարդ էր օրվա խացի խնդիրը լուծելը, ապրելու տեղ գտնելը, քանի որ երկու տարի անտուն եմ եղել, աշխատանք և փաստաթուղթ չեմ ունեցել: Նաև մեծ բարդություն էր այն, որ լեզվին լավ չէի տիրապետում: Շատ է եղել, որ ինձ միայնակ եմ զգացել, քանի որ ընտանիքիս անդամները կողքիս չէին: Բայց արդարության համար պետք է ասեմ, որ Միացյալ Նահագներում շատ նոր ընկերներ ձեռք բերեցի , ովքեր ինձ օգնեցին: Դժվարություններ լինում են բոլորիս կյանքում, բայց սովորում ես դրանք հաղթահարել նոր մոտեցմամբ, առանց լարվելու: Այս ամենին միանգամից չեմ եկել, կյանքի փորձն է ինձ սովորեցրել:

-Ո՞րն է եղել ամենադաժան ու դժվար աշխատանքը, որն արել եք:

-Ամենաբարդ աշխատանքներից են եղել հաշմանդամ պապիկին խնամելը, պարկերով հող տեղափոխելը, զուգարան մաքրելը, ափսեներ լվանալը: Բայց ֆիզիկական աշխատանքը հոգեբանության վրա հետք չի թողնում, ուղղակի լավ կլիներ` նման աշխատանքներ արած չինեի:

-Ինչպե՞ս եք կարողացել միայնակ հաղթահարել դժվարությունները: Ուժե՞ղ մարդ էիք, թե՞ կյանքը Ձեզ այդպիսին դարձրեց:

-Ես ուժեղ մարդ եմ: Դեռ փոքրուց դժվարություններ, ցավոտ կորուստներ եմ ունեցել, որոնք ինձ ժամանակից շուտ են մեծացրել: Հորս կորուստն առաջինն էր ու ամենացավոտը: Այդ ժամանակշրջանը շատ ծանր էր ինձ համար: Հետո այլ կորուստներ էլ ունեցա, բայց դրանց մասին չեմ ուզում խոսել:

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ երգչուհի Շպռոտի կարիքն ԱՄՆ-ում չունեն և արդեն մեծ եք «շպռոտություն» անելու համար: Ինչպե՞ս ստացվեց, որ արդեն հանձնված Շպռոտը որոշեց պայքարել երգելու համար:

-Հոլիվուդում ասելիք չունեմ: Եթե լինեի 21 տարեկան, գուցե փորձեի ինտեգրվել, բայց հիմա մեր հայկական շուկան ինձ բավարարում է: Այստեղ պիտի երիտասարդ լինես, այլազգի չլինես, որպեսզի հասկանաս մարդկանց մենթալիտետը: Ես չհանձնվեցի, որովհետև սկսեցի երգել երգեր, որոնք մեծամասնության ճաշակով կլինեն: Իմ ճաշակը շատ է տարբերվում մեծամասնության ճաշակից, բայց ստիպված եմ հաշվի նստել մեծամասնության հետ, որպեսզի գումար վաստակեմ: Ամեն դեպքում, հաճույքով եմ կատարում իմ աշխատանքը և ինչքան էլ երգերի ոճն իմը չէ, փորձում եմ որակը պահել: Հիմա երգարվեստն իմ հիմնական եկամտի աղբյուրն է: Տեսահոլովակ նկարահանելու հարցում էլ ֆինանսական բարդություններ չեն լինում, որովհետև հովանավորներ եմ ունենում: Ի նկատի ունեմ, որ տեսահոլովակում գովազդում եմ հովանավորի ապրանքանիշը:

-Կորպորատիվ միջոցառումների ժամանակ պահանջվա՞ծ երգչուհի եք:

-Առաջ կորպորատիվ միջոցառումներին չէին հրավիրում, որովհետև տղա երգիչներին էին նախընտրում լսել, բայց հիմա ինձ ևս կանչում են:

-Հայկական շոու բիզնեսին հետևու՞մ եք:

-Այո՛, հետևում եմ: Մեր երգիչ-երգչուհիները շատ լավն են ու ճաշակով: Երգիչ Արտեմ Վալտերին շատ եմ հավանում, քանի որ նրա երգերն արդի են, անկեղծ: Հիմա ամեն ինչ հեշտացել է, մեր ժամանակ ամեն ինչ բարդ էր, ռիսկային: Չգիտեինք` ի՞նչ երգել, ի՞նչ հագնել, որ ընդունվեինք հանդիսատեսի կողմից: Մենք պիոներներ էինք, հարվածը մենք ստացանք, հիմա նորեկները վայելում են: 

-Տարիներ առաջ շոու բիզնեսից շատերի հետ էիք մտերիմ: Շփումը պահպանվե՞լ է, հին ընկերները տեղու՞մ են:

-Շփվում եմ իմ հին ընկերների հետ: Նրանք ուրիշ են, նրանց հետ կապված հիշողությունները շատ են: Մինչև հիմա շփում կա Արմինկայի, Լիլուի, Նորոյի, Անժելա Բարխուդարյանի հետ: Չեն եղել ընկերներ, ովքեր մեջքից հարվածել են ինձ: Եթե նույնիսկ դադարել ենք շփվել, դա աննկատ է եղել ինձ համար:

-Ձեր հարցազրույցներում ասում եք, որ գոնե տարվա կեսը Հայաստանում ապրելու ցանկություն ունեք: Ժամանակին բավականին կտրուկ էիք արտահայտվում այդ մասին: Հեռավորությու՞նը փոխեց Ձեր մոտեցումը:

- Երբ երկու տարի առաջ Երևան եկա, համոզվեցի` պետք է իմ երկրում ապրեմ: Ամեն ինչ կանեմ, որ գոնե տարվա կեսը Երևանում լինեմ:

-Ձեր անձնական կյանքի մասին շատ է խոսվել: Դեռ տարիներ առաջ ասում էիք, որ երազում եք գեղեցիկ ընտանիքի` սիրող ամուսնու և երեխաների մասին: Տարիներն անցնում են, բայց Դուք դեռ չունեք այդ ամենը: Միայնակ մայրանալու մասին մտածե՞լ եք:

-Ընտանիքն ինձ համար երազանք է, բացառում եմ, որ միայնակ մայր կլինեմ: Երեխան պետք է ունենա և՛ հայր, և՛ մայր: Չեմ ուզում հասարակության ճնշման տակ որոշումներ կայացնել, կամ իմ ցանկությունը բավարարելու համար միայնակ մայր դառնալ: Միայն այդ մասին խոսելիս վախենում եմ` չնայած միայնակ մայրերն ինձ համար հերոսներ են:

-Այս ամսվա սկզբին Ինստագրամի Ձեր էջում հրապարակում արեցիք և հետևորդներին հայտնեցիք` Ձեր անցյալի և տարիքի պատճառով բաժանվել եք սիրելիից: Անցյալում եղած ո՞ր դեպքերը խանգարեցին Ձեզ միասին լինել:

-Ես սիրում եմ իմ անցյալն ու հարգում եմ ինքս ինձ իմ անցյալի համար: Անցյալում չեմ արել մի բան, որի համար հիմա փոշմանեմ: Ուղղակի մարդիկ բամբասանքներին շատ են տեղ տալիս: Անցայլը վաղուց անցյալում է, ես ապրում եմ ներկայում, դա է կարևորը: Այն մարդը, ով մնացել է անցյալում առողջ ներկա չի կարող ունենալ: Իսկ տարիքս իրենն ասում է, բոլորս էլ մեծանում ենք, և դա բնական է: Այլ բան ասել չեմ ուզում:

-Նա տարիքով փո՞քր էր Ձեզնից: Մի՞թե հարաբերությունների սկզբում չգիտեր այդ մասին:

-Նա փոքր էր, բայց շատ լավ անձնավորություն էր, ես նրան մինչև հիմա շատ եմ հարգում և շնորհակալ եմ, որ անկեղծ էր ինձ հետ: Գիտեր, որ մեծ եմ իրենից, բայց չէր ուզում ինձ կորցնել: Հիմա լավ ընկերներ ենք: Առհասարակ բաժանումներից հետո փորձում եմ ընկեր մնալ, ներել տվյալ մարդուն ու առաջ շարժվել, բայց երկար ժամանակ մենակ եմ մնում: Պետք է ասեմ նաև, որ ավելի շատ ես եմ հեռացել, քան ինձնից:

- Հիմա Ձեր կողքին ինչ-որ մեկը կա՞:

-Հիմա կողքիս փիսիկ է պառկած:

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Louis Vuitton-ը բացահայտում է Ճապոնիայի կախարդանքը նոր՝ Escale au Mont Fuji գրպանի ժամացույցի մեջ Գնումների համար վճարել էր կեղծ թղթադրամով. Գուգարքի ոստիկանների բացահայտումը ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Իրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. Լավրով
Ամենաընթերցվածները