Լիբանանահայերի առաջին ընտանիքը հաստատվել է Շուշիում
Լիբանանահայ Թոնի Հաժժարի երեք հոգանոց ընտանիքն առաջինն է, որ Բեյրութի ավերիչ պայթյունից հետո հաստատվել է Շուշիում։ Թոնին խոհարար է, Շուշիում, ինչպես ինքն է ասում, մի «պրոժե»՝ նախագիծ կա կենտրոն հիմնելու, ուր նա զբաղվելու է խոհանոցով։
