Նախագիծը հնարավորություն կտա ապօրինի կերպով իրացնելու հղիության արհեստական ընդհատումները

Pressmedia.am կայքի զրուցակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է։

—Տիկին Ստեփանյան, ԲՀԿ–ական պատգամավորները շրջանառության մեջ են դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ որոշ դեպքերի։ Ինչպե՞ս եք գնահատում:

— Նախագիծը, իրապես, մեծ քննարկումների պատճառ և առիթ հանդիսացավ։ Մի կողմից մենք խոսում ենք մեր հասարակության համար շատ ցավոտ և շատ զգայուն թեմայից` հղիության  արհեստական ընդհատման մասին։ Մյուս կողմից էլ հստակ հասկանում ենք, որ այդ արարքը ունի օբեկտիվ և սուբեկտիվ պատճառներ, որոնք արդեն արտացոլված են ոլորտը համակարգող  օրենքի մեջ։ Ես կարծում եմ, որ օրենքի այս նախագիծը իր մեջ, իհարկե, մեծ հումանիզմ և մեծ բարոյական բաղադրիչ ունի։ Սակայն, մյուս կողմից պետք է նշենք, որ այն քիչ գործածելի է, քանի որ  հայտնվելով հարթակում, արդեն իրավակիրառ պրակտիկայում  նա ավելի շատ ստվերային խնդիրներ կառաջացնի, քան օգուտ կտա։ Նաև ցանկանում եմ նշել, որ հղիության արհեստական ընդհատման խնդիրը ոչ այնքան կախված է օրենքը համակարգող նախագծերից, այլ այն  օբեկտիվ և սուբեկտիվ գործոններից, որոնց առջև այս կամ այն պարագայում  կանգնում է հղի կինը։Որոշ դեպքերում որոշում ընդունելը՝  գնալ արհեստական ընդհատման, խիստ անհատական է, քանի որ սաղմնային վիճակով, երբ որ իմանում են, որ պտուղը ունի որոշակի խնդիրներ, կան մայրեր, որ ցանկություն են հայտնում պահել բալիկին և խնամել նրան, և կան մայրեր, որ  իմանալով երեխայի խնդրի կամ հատուկ կարիքի մասին՝ կարող է որոշում ընդունեն, որ չեն ցանկանում ունենալ բալիկին։ Այնպես որ, նախագծի ընդունումը որևէ կերպ չի լուծելու այս խնդիրները։

—Սեռով պայմանավորված աբորտներով Հայաստանն աշխարհում առաջատարների շարքում է: Արդյո՞ք բերված նախագիծը կարող է փոխել այդ իրավիճակը:

—Ես իրականում չեմ կարծում, որ նախագծով մենք կարող ենք թվի  հետ կամ տոկոսային հարաբերության վրա  որևէ դրական ազդեցություն թողնել։ Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ, եթե մենք արգելում ենք սեռով պայմանավորված կամ առհասարակ սեռով չպայմանավորված ընդհատումները, մենք մեկ այլ ճանապարհով միջանցք ենք ստեղծում, որ այդ պրոցեսը կատարվի  ոչ օրինական ճանապարհով։  Այս առումով օբեկտիվ և սուբեկտիվ պատճառների հիմքով առողջապահության նախարարությունը  ունի արդեն մշակված և գործածության մեջ դրած  օրենքը, որը այսօր կիրառվում է։ Այն հստակ սահմանում է, թե որ դեպքերում է  թույլատրվում իրականացնել  արհեստական ընդհատում, և որ դեպքերում է արգելվում։ Այդտեղ նշվում են հստակ ժամկետներ, նշվում է առողջական և սոցիալական կողմից այդ խնդիրները տարանջատելու  միջամտություն։  Առողջական բաղադրիչների մեջ են մտնում այն բաղադրիչները, երբ հղիի կյանքին կարող է վտանգ սպառնալ,  կամ սաղմի զարգացման հետ կապված խնդիրներ լինի։ Իսկ սոցիալական բաղադրիչը այն է, որ արդեն ռեալ  կյանքում հղիի մոտ որոշակի խնդիրներ են առաջանում՝ ինչ-որ դժբախտություններ կամ խնդիրներ, որոնց պատճառով կինը ի վիճակի չէ ծննդաբերել, օրինակ, մահանում է նրա  երեխայի հայրը կամ շատ ու շատ այլ խնդիրներ։  Ես կարծում եմ, որ նախագիծը դրական ազդեցություն չի ունենա, քանի որ արդեն օգտագործվող նախագիծը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։  Եվ, ի վերջո, մենք խոսում ենք նաև կնոջ մասին, ով  ինքն է մայրանալու, և ելնելով իմ կողմից նշված առողջական  և սոցիալական բաղադրիչներից, ինքն է  ընտրելու մայրանա, թե ոչ։

—Կա տեսակետ, որ նման օրենքի ընդունումը էլ ավելի կխթանի գաղտնի աբորտների պրակտիկան, ինչը շատ դեպքերում կարող է լուրջ սպառնալիք լինել կնոջ համար:

— Երբ որ ես խոսում էի ստվերային միջանցքների մասին` հենց այս խնդիրների մասին էի խոսում։ Այս նախագիծը առիթ և հնարավորություն կընձեռնի, որ ապօրինի կերպով իրականացվի  այդ պրոցեսը, իսկ այս դեպքում մենք, ցավոք, կունենանք ավելի լուրջ խնդիրներ, քան մինչ նախագծի ընդունումը։ Մենք վտանգելու ենք կնոջ կյանքը, ինչպես նաև բախվելու ենք ամենատարբեր խնդիրների  և վտանգավոր հիվանդությունների հետ։

 

Մանե Վրացյան

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները