Գանգուրներ, նվազագույն շպար. Էվա Խաչատրյանի լուսանկարը
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի շապիկ է կրում։ Էվան արձակել է գանգուր մազերն ու նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում է նուրբ աքսեսուարը՝ թեւնոցը։ Երիտասարդ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ Էվա Խաչատրյանը ներկայացրել էր նոր ֆոտոշարքը, որն իրականացրել էր լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի հետ: Գեղեցիկ կադրերի համար Էվան, նույնիսկ, խենթ քայլի է դիմել, որի մասին պատմել էր NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում՝ բացահայտելով իր մասին մի քանի այլ հետաքրքիր ու ընդհանուր փաստեր: