Սողացող հեղափոխությունը` սողացող լավայի նման սկսել է արգելակել և սառչել. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վլադիրմիր Մարտիրոսյանը անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանություններին և երկրին սպառնացող վտանգներին ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Սողացող հեղափոխությունը` սողացող լավայի նման սկսել է արգելակել և սառչել: Ձևավորվում է առաջնագծի արգելակող կեղևը: Այլևս հասարակության շատ տարբեր շերտերում և ծակոտիներում ձևավորվում է պրոտեստանտ ռեսուրս: Նախկին հեղափոխական, իսկ այժմ պրոտեստանտ լայն խմբերը հենց իշխանությունից են պահանջում իրենց խնդիրների լուծում և պահանջների բավարարում, որոնց այլևս հնարավոր չէ կերակրել «նախկիններ», «թալան», «կոռումպացված ռեժիմ» էպիտետներով: Այս սողացող ներհասարակական վրդովմունքն ու ապատիան առայժմ համր է և քաղաքական տեսք և ֆորմատ չունի, որքան էլ իշխանությունը փորձի սանձել , իսկ ընդիմությունն էլ փորձի ստանձնել այդ պրոտեստի ներկայացուցչական գործառույթը:

Հստակ է , որ նախահայր ՀԱԿ-ից ծնված նախկին ՀԻՄԱ- ական և այժմյան ՔՊ-ական կոնգլոմերատը,իր ողջ գենետիկ և քաղաքական թշվառ մտահորիզոնի մակարդակով ունակ չէ ընկալել այս ամենը և առաջ է շարժվում կամակոր, թերուս պատանու ինքնավերիչ ինքնավստահությամբ, ով չի գիտակցում ո՛չ իր թերուսության աստիճանը, ո՛չ էլ դատարկ ինքնավստահության վտանգը:
Չի ընկալում, որովհետև ձեռքին ունի զենք` «իշխանություն», ինչով վախեցնելու և այն օգտագործելու, թե՛ գայթակղությունը, և թե՛ հնարավորությունը կուրացնում է իր ուժերը գնահատելու իրական շրջանակը:

Հենց այսպիսի ամբարտավան և թվացյալ ուժ և ռեսուրս ունի մերօրյա իշխանությունը, ում հետևում է նրա ծնողը` «ժողովուրդը» խորը դժբախտացող հայացքով և ուղղելու անհույս ակնկալիքներով: Ծնողն ու պատանյակը այնքան են օտարվել միմյանցից, որ նույնիսկ ծնողի ներողամտությունն ու մեծահոգությունը որևէ կերպ չեն նպաստում պատանյակի այլասերման կանխարգելմանը: Պատանյակը սկսում է տանից ավելի շատ ու շատ փող ուզել, քիչ ստանալու դեպքում մեղադրում և մեղսագրում է ծնողին, դժգոհում, ստում դառնում անվերահսկելի, մտածում առանց հարցնելու տանից փող թռցնելու մասին և դա անելը դառնում է ժամանակի հարց: Ծնողի հիասթափությունը և թևաթափությունը ժամանակի հարց է, իսկ պատանյակի կործանումը`անխուսափելի:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին
Ամենաընթերցվածները