Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից
Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի «Շարիտե» կլինիկական հիվանդանոցից: «Հիվանդի առողջությունը բարելավվել է այնքանով, որ հնարավոր է դադարեցնել հիվանդանոցային օգնության տրամադրումը: Ալեքսեյ Նավալնին բուժվում էր Շարիտեում 32 օր, որից 24 օրը` վերակենդանացման պայմաններում », - ասված է հիվանդանոցի հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, Շարիտեի բժիշկները հնարավոր են համարում Նավալնիի ամբողջական վերականգնումը: Նրանց խոսքով՝ ցանկացած «ծանր թունավորման դեպքում հետագա հետևանքների» մասին ոչինչ հնարավոր չէ ասել։