Սամվել Բաբայանը կոչ է անում տղամարդկանց հավաքվել զինկոմիսարիատներում
Լայնամասշտաբ պատերազմ է սկսվել, Ադրբեջանը հարվածներ է հասցնում Արցախի տարբեր քաղաքների ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
«Կոչ եմ անում ժողովրդին հանգիստ լինել, լինել ապահով տեղերում: Տղամարդկանց կոչ եմ անում մի մարդու նման հավաքվել, չհասցնել նրան, որ տուն-տուն մտնեն հավաքեն: Ուղղակի խնդրում եմ»,- ասաց Բաբայանը: