Զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, ինչպես նաեւ Ստեփանակերտում. ՊՆ
Զգալի ավերածություններ շենք շինությունների կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, ինչպես նաեւ Ստեփանակերտում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենց ձեռքի տակ արդեն կան այդ ամենը փաստող տեսանյութեր:
Նա անդրադարձավ լրատվամիջոցների աշխատանքին՝ նշելով. «Օնլայն ռեժիմով ցուցադրվում է, թե ինչպես է հայկական բնակավայրերը հրետակոծվում Ադրբեջանի ուժերի կողմից: Ադրբեջանն էլ նայում է ու ուղղորդումները տալիս է՝ աջ խփի, թե ձախ»: