Բերձորի զինկոմիսարիատում կազմակերպվել է պահեստազորի և կամավորների զորահավաք
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջվարչակազմում տեղի ունեցավ շրջվարչակազմի և Արցախի Ազատամարտիկների միության շրջանային միավորման ղեկավարության համատեղ խորհրդակցությունը:
Շրջանային զինկոմիսարիատում կազմակերպվել է պահեստազորի ներկայացուցիչների և կամավորների զորահավաք: Շատերն են եկել Բերձոր՝ զինկոմիսարիատ և ցանկանում են կամավոր առաջնագիծ մեկնել:
Քաշաթաղի շրջանն արդեն մի քանի անգամ է՝ նման դեպքերում օգնության հասնում սահմանը պահող մեր զինվորներին: Շրջկենտրոնում երբեմն հնչում է օդային տագնապ, բնակիչները տեղավորվել են ապաստարաններում:
ԱՀ նախագահի հանձնարարականով զորահավաքի հետ կապված շրջանային աշխատանքները ղեկավարում է ԱԱՄ Քաշաթաղի շրջանային միավորման նախագահ, շրջվարչակազմի նախկին ղեկավար Սուրեն Խաչատրյանը: