ՀՀ ժուռնալիստների միությունը կոչ է անում լրատվամիջոցներին՝ անկախ իրենց քաղաքական նախընտրությունից գործել պետության անվտանգության գերակայության ու մասնագիտական էթիկայի պահպանմամբ

Հայաստանի ժուռնալիստների միութունը կոչ է տարածել՝ կապված սահմանային իրավիճակի լուսաբանման հետ:

Կոչում մասնավորապես նշվում է.

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել Արցախի ուղղությամբ, օդային և հրթիռային հարվածներ  են հասցվել սահմանագոտու գրեթե ողջ երկայնքով, թիրախավորվել են թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Դժբախտաբար, արդեն իսկ կան զոհեր և վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Ինչպես միշտ, Ադրբեջանն իր ագրեսիվ ռազմական գործողություններին զուգահեռ նույն ագրեսիվությամբ պատերազմ է մղում նաև տեղեկատվական դաշտում՝ օգտագործելով հնարավոր բոլոր գործիքները։ Այս պայմաններում չափազանց կարևոր է մեր լրատվամիջոցների զգոնությունն ու զգուշավորությունը՝ որևէ պարագայում չտրվել կասկածելի, չստուգված տեղեկություններ տարածելու գայթակղությանը և հրապարակել բացառապես պաշտոնական տեղեկատվություն։

Դա կարևոր է՝ ինչպես մեր տեղեկատվության անվտանգության ապահովման, այնպես էլ այս պահին հատկապես զինծառայող որդիներ ունեցող ընտանիքներին խուճապային տրամադրություններից ու սթրեսային իրավիճակներից զերծ պահելու առումով։

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից և ուղղվածությունից, գործել պետության անվտանգության գերակայության ու մասնագիտական էթիկայի բոլոր սկզբունքների անվերապահ պահպանմամբ։

Ռազմի դաշտում հաղթանակներից ոչ պակաս կարևոր է հաղթել նաև տեղեկատվական ճակատում, որովհետև դա հնարավորություն է տալու հետագայում ռազմական հաղթանակներն ամրագրել նաև դիվանագիտական ասպարեզում։

Կոչ ենք անում պատվով կատարել մեզ բաժին հասած այս պատերազմում մեր առաքելությունը և պրոֆեսիոնալ կատարել  մեր զինված  ուժերի թիկունքային ապահովվածության առաքելությունը։

Կոչ ենք անում շփման գոտում աշխատող մեր բոլոր գործընկերներին՝ ցուցաբերել առավելագույն զգուշություն և իրենց բոլոր գործողություններն անպայմանորեն համաձայնեցնել Արցախի պատկան կառույցների մամուլի ծառայությունների հետ։

Պատերազմական պայմաններում, որպես կանոն, ակտիվանում են նաև հայկական կայքերի դեմ ուղղված հաքերային հարձակումները, ուստի մեր բոլոր լրատվական կայքերի խմբագիրներին ու համակարգողներին կոչ ենք անում խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ և ապահովել կայքերի հավելյալ անվտանգություն»։

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները