Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Այս մասին հայտնել է Արցախ-Տեղեկատվական շտաբը եւ տեսանյութ հրապարակել։
Կադրերում վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տներն են: Հրետակոծված տներից մեկի տանտիրուհին պատմել է, թե ինչպես են վաղ առավոտյան անակնկալի եկել հրետակոծությունից, ինչպես է մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել։
Ռմբապաստարաններ տեղափոխված երեխաներին հոգեւորականը գոտեպնդում է, հորդորում չվախենալ։ Տեսանյութում պատկերված է նաեւ Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր մանկահասակ երեխան։