ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատեց այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններ վարելու մտադրությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նպաստելու համար: Ելույթ ունենալով մամուլի ճեպազրույցում՝ ԱՄՆ արտաքին գործերի նախարարն ասաց, որ խորհրդակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին: «Ձեր առաջին հարցը վերաբերում էր այն բանին, թե ինչի հասնելու հույս ունեմ ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմամը: Դուք խոսեցիք այն մասին, թե մենք կմիջնորդե՞նք բանակցել ևս մեկ հրադադարի մասին՝ ակնարկելով, որ հրադադարի նախկին պարտավորությունները չեն աշխատել», - ասաց Պոմպեոն: Ըստ նրա՝ խոսքը բարդ իրավիճակի մասին է: «Սա բարդ դիվանագիտական ​​իրավիճակ է: Մեր տեսակետը, ինչպես եվրոպական գրեթե բոլոր երկրների տեսակետը, շարունակում է մնալ այն փաստը, որ առաջ շարժվելու ճիշտ ճանապարհը հակամարտության դադարեցումն է։ Ոչ մի երկիր չպետք է միջամտի՝ այս հակամարտության կրակի վրա յուղ լցնելով, չպետք է զենքի համակարգեր տրամադրի, աջակցի: Եվ հետո, այդ փուլում դիվանագիտական ​​լուծումը ընդունելի կլինի բոլորի համար, և հնարավոր է, որ դրան հնարավոր լինի հասնել », - ընդգծեց ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: « Այս մասին ես կխոսեմ Բայրամովի և Մնացականյանի հետ», - ավելացրեց Պոմպեոն

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները