ՌԴ-ն փաստացի առաջին անգամ գնահատական տվեց․ Արցախի նախագահի խորհրդական

ԼՈՒՐԵՐ․com-ը Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանի հետ զրուցել է Արցախի հարցի վերաբերյալ միջազգային արձագանքի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների, ինչպես նաև Իրանի դերակատարության մասին։ 

Տիկին Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը Արցախի հարցում։ Տարածաշրջանային զարգացումներն ինչ ուղղվածություն կարող են ստանալ։

- Այս պահին միջազգային հանրության կողմից ունենք բավարար արձագանքներ։ Եթե դիտարկում ենք հակամարտության առաջին օրերի և 26-րդ օրվա արձագանքները, տեսնում ենք, որ միջազգային հանրության արձագանքը բյուրեղանում է, այսինքն մնացել են միայն գործուն դերակատարների կողմից ստացված արձագանքները։ Խոսքս վերաբերում է, հատկապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կոնկրետ ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Տեսանք, որ ՌԴ-ն բավականին որոշիչ և ակտիվ դերակատարություն ստանձնեց հակամարտության գործում և շարունակում է կատարել։

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ մի շարք հասցեական շեշտադրումներ արեց։ Որո՞նք եք առավել կարևոր և հատկանշական համարում։ 

- Փաստացի ՌԴ-ն առաջին անգամ գնահատական տվեց, որ սա էթնիկ հակամարտություն է և փաստեց, որ Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ են իրականացվել, ինչը պետք է հաշվի առնել։ Նշեց նաև շատ կարևոր հանգամանք, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Արցախում տեղի ունեցող իրավիճակի համար, ինչպես նաև նշեց՝ հակամարտության կողմերին չի հաջողվել զերծ մնալ հրադադարի խախտումից և պետք է ձգտել հրադադարի պայմանավորվածությունների վերականգնմանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն գործուն ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ լուծման համար, բայց, բնականաբար, դա միայնակ անել չի կարող։ Այն, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նրա բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության լարվածության թուլացմանը, կրակի դադարեցմանը հասնելուն։ 

Ի՞նչ սպասելիքներ կան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ 

- Արտգործնախարարների հանդիպումները ևս կարող են կառուցողական շտրիխ ավելացնել գործընթացներին։ Չնայած արտաքին քաղաքական՝ մինչև այսօր կիրառված բոլոր լծակները այնքան էլ արդյունավետ չեն եղել, բայց շարունակում ենք ակնկալել բանակցային գործընթացի վերսկսում, պատերազմի դադարեցում։ Այսօր ԱՄՆ-ում Պոմպեոյի հետ տեղի ունենալիք հանդիպման ավարտից հետո կարող ենք արձանագրել, թե ամերիկյան ուղղությամբ ինչ է կատարվում։

Օրեր առաջ Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպմանը հետևեց ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե հարցը, կարծես թե, դիվանագիտորեն լուծել չի ստացվում։ Արդյոք կարո՞ղ ենք միայն ռազմական առումով հասնել հաղթանակի։

- Միանշանակ կարող ենք, մեր ՊԲ-ն շարունակում է կատարել իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները։ Վարչապետը ռեալ գնահատական է տվել իրողություններին։ Ստացվում է, որ դիվանագիտական ռեսուրսն այս պահին սպառված է, դիվանագիտական պոտենցիալն ուղղված է գործող տարբերակների և նոր հնարավորությունների քննարկմանը։ Այսօր խնդիրը կարող է լուծել միայն Պաշտպանության բանակը, իսկ այն բանակցային հարցում ունի մեկ դերակատարութուն՝ արմատական բեկում մտցնել ռազմաճակատում։ Հետևաբար, ես կվկայակոչեմ Արցախյան բոլոր պատերազմներում մեր ամբողջ քաղաքական փորձը։

Ադրբեջանի նախագահ Ալիևը Փաշինյանի հետ հանդիպելու և բանակցելու պատրաստակամության հայտարարություններով է հանդես գալիս, դրա հետ մեկտեղ չի մոռանում նշել նախապայմանների մասին։ Ի՞նչ է ուզում դրանով ցույց տալ հակառակորդի առաջնորդը։

- Դա արվում է արտաքին լսարանի համար։ Ալիևը սեփական հասարակական տրամադրությունները տանում է դեպի էյֆորիա՝ ամեն օր ցույց տալով, որ իրենք տասնյակ գյուղեր են ազատագրում ու մեկ օր հայատարարել, որ նստում է բանակցային սեղանի շուրջ, բնականաբար, կարող է ներհասարակական դաշտում դժգոհություններ առաջացնել։ Այսինքն ստացվում է՝ Ալիևը արտաքին լսարանի համար ներկայանում է որպես կառուցողական առաջնորդ, իսկ ներսում՝ որպես «ազատագրող» ղեկավար։ Սակայն այս երկու դիրքորոշումները չեն կարող մեկտեղվել։ Առավել ուժեղ զսպման մեխանիզմներ են պետք, որպեսզի գնանք բանակցային գործընթացների ճանապարհով, բայց դեռևս  չենք արձանագրել այդպիսի գործում զսպման լծակներ, եթե այդպիսիք լինեին, արդեն իսկ կունենայինք պատերազմի դադարեցում։

- Տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված՝ հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական հետաքրքրությունների վերադասավորում, մասնավորաբար, Իրանի դերակատարման մասով: Իրանում հոկտեմբերի 21-ին մեկնարկած զորավարժությունները կարո՞ղ են քաղաքական ենթատեքստ ունենալ, հատկապես, որ դրանք ունեն ՀՕՊ ուղղվածություն։

Իրանը հոկտեմբերի 18-ին դուրս եկավ զենքի գնման և վաճառքի էմբարգոյից։ Ստացվում է այնպես, որ Իրանը դառնում է տարածաշրջանում զենքի գնման և վաճառքի լուրջ շուկա։ Նրա գլխավոր մատակարարը կարող է լինել Ռուսաստանը, որովհետև ԱՄՆ-ն լուրջ պատժամիջոցներ է նախատեսում այն երկրների համար, որոնք զենք կվաճառեն Իրանին։ Իսկ Ռուսաստանը արդեն իսկ պատժամիջոցների տակ է և խնդիր չունի այդ հարցում։ Այս դեպքում ՌԴ և Իրանի շահերը համընկնում են։ Հոկտեմբերի 18-ից հետո ունեցանք Ռուսաստան-Իրան համաձայնագիրը՝ օդուժի պաշտպանության հետ կապված։ Իրանը, բնականաբար, վերահսկելու է իր սահմանների անվտանգությունը և պատահական չէ, որ մի քանի մակարդակներում հայտարարություններ է արել պատերազմի առաջին իսկ օրից սկսած, որ անտարբեր չէ այս գործընթացներին։ Իհարկե, ամենաքիչը կցանկանա ներգրավվել պատերազմական գործողություններում, բայց նաև չի կարող անտարբեր լինել։ Երեկվա դրությամբ Իրանի տարածք 90 հրթիռ  էր ընկել և հիշում ենք, որ Իրանը հայտարարել էր, եթե որևէ կողմից արձակված հրթիռը ընկնի իր տարածքում իր կողմից կարժանանա համարժեք գնահատականի։ Իրանի հաջորդ կարևոր հայտարարությունն այն է, որ հակամարտության ընթացքում գլխատման փորձերը դիտարկել է միջազգային ահաբեկչության իսլամական ծայրահեղականության ձևաչափում։

Մենք կարծում ենք՝ ստացվել է մի իրավիճակ, որ Իրանը գործուն դերակատար կարող է լինել, բայց այս պահին դեռևս չի ցանկանում ներքաշվել ռազմական գործողությունների մեջ, ինչը տարածաշրջանի պետությունների համար լավ զարգացում չի կարող լինել, որովհետև տարածաշրջանը կարող է ամբողջովին ներգրավվել հակամարտությունների մեջ, ինչը որևէ լավ բանի չի կարող բերել։ 

դիտվել է 65 անգամ
Լրահոս
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել
Ամենաընթերցվածները