Թուրքիան պակիստանցի օդաչուներ է վարձում F-16 կործանիչների համար

2016-ին հեղաշրջման փորձից հետո թուրքական ՌՕՈՒ-ն լրջորեն տուժել է: Մոտ 300 թուրք օդաչուներ ձերբակալվել կամ հեռացվել են աշխատանքից՝ հազարավոր բարձրաստիճան զինվորականների շարքում: Ոմանք ստիպված են եղել հրաժարական տալ, ոմանք բանտարկվել են, իսկ մյուսները ստիպված ապաստան են գտել այլ երկրներում, գրում է EurAsian Times-ը:

««Զտումը» ջախջախիչ հարված է հասցրել Թուրքիայի ռազմաօդային ուժերին եւ լրջորեն խարխլել է երկրի ռազմական ներուժը: Հաղորդվում է, որ Էրդողանը հրամայել է լրացնել դեֆիցիտը եւ պատրաստել նոր սերնդի թուրք օդաչուների, այդ թվում`որոշներին ստիպել է վերադառնալ կենսաթոշակից հետո կամ խզել պայմանագրերը մասնավոր ավիաընկերությունների հետ:

2016-ի ամռանը հարյուրավոր օդաչուների զանգվածային հեռացումը հանգեցրել է ռազմաօդային ուժերի ճգնաժամի, մարտական ինքնաթիռներից շատերը մնացել են առանց օդաչուների:

Պարզվում է, որ երկրի ռազմաօդային ուժերն արդեն իսկ լուրջ խնդիրների են բախվել նույնիսկ 2016-ի դեպքերից առաջ: Էրդողանի կառավարությունը դեռ 2012-ին օրինագիծ է ներկայացրել, որը «հեշտացրել է» օդաչուների հեռանալը, ովքեր, ի վերջո, նախընտրել են բարձր վարձատրվող աշխատատեղեր մասնավոր ավիացիայի արդյունաբերությունում:

Դրանից հետո զինվորականները համոզել են Էրդողանին չեղյալ հայտարարել օրինագիծը եւ, ի վերջո, հասել են նրան, որ կառավարությունը 2014-ին փոփոխություններ է կատարել, որպեսզի դանդաղեցնի ուժերի սպառումը:

«Բայց մինչ այդ վնասը հասցված էր՝ ավելի քան 250 օդաչուներ հրաժարական էին տվել կամ հեռացել էին՝ համաձայն 2012թ. օրենքի, որը պարտադիր ծառայության ժամկետը կրճատել էր մինչեւ 13 տարի»,- ասվում է Nordic Monitor-ի զեկույցում:

Նույն զեկույցում նշվում է, որ 2016 թվականի հունվարի 19-ի ՌՕՈւ ներքին զեկույցի համաձայն, զինվորականներին անհրաժեշտ էր 554 նոր օդաչու, այդ թվում՝ 190 մարտական, նորմալ մակարդակի հասնելու համար: Մինչ 2017-ի հունվար ամիսը երկրին չէր բավականացնում 1154 ռազմական օդաչու, եւ այդքան մեծ բացը դժվար էր լրացնել: Ըստ Nordic Monitor-ի, օդաչու-օդանավ հարաբերակցությունը իջել է 0,37-ի:

Թոշակառու օդաչուներին կամ մասնավոր հատվածում աշխատողներին վերադարձնելու կառավարության փորձերն անհաջող էին, քանի որ վերադարձը նրանց համար ֆինանսապես անբարենպաստ էր, չհաշված «զտումների» հանդեպ բանակում տիրող վախի մթնոլորտը:

Գիտակցելով, որ ճգնաժամը կարող է Անկարային դնել ազգային անվտանգության լուրջ դժվարության մեջ, երկիրը խնդրել է իր դաշնակից Պակիստանին արագացված ծրագրով նոր օդաչուներ պատրաստել եւ նաեւ հրահանգիչներ ուղարկել F-16-երով թռչելու համար:

Թուրքիան F-16-ը ոչ Թուրքիայի քաղաքացիների կողմից վարելու թույլտվություն է խնդրել ԱՄՆ-ից, բայց Վաշինգտոնը մերժել է: Սակայն ԱՄՆ-ը թույլ է տվել, որ սաուդցի եւ կատարցի օդաչուները թռչեն թուրքական F-16-երով:

Միջերկրական ծովի արեւելքում նոր ագրեսիան եւ Մերձավոր Արեւելքի գործերին Թուրքիայի աճող միջամտությունը լիարժեք ռազմական պատրաստվածություն են պահանջում: Ներկայումս Թուրքիան ռազմական գործողությունների է մասնակցում շատ երկրներում՝ Սիրիայում, Լիբիայում, իսկ այժմ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Հունական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիան արդեն Պակիստանից օդաչու-կործանիչներ է վարձում՝ իր F-16-ները շահագործելու համար, քանի որ երկու երկրները սկսել են համատեղ զորավարժություններ անցկացնել Միջերկրական ծովում:

Ըստ թուրքական իշխանամետ մամուլի աղբյուրների՝ Անկարան դիմել է Պակիստանին՝ օգնելու Թուրքիայի ռազմաօդային ուժերում, հիմնականում F-16 կործանիչների օդաչուական խմբում առաջացած բացերը լրացնելու համար, 2017թ․ Kathimerini-ում գրել է պրոֆեսոր Նիկոս Ստելգիասը:

Ենթադրելով, որ Պակիստանը մեծ ռազմական աջակցություն է ցուցաբերում Թուրքիային, հույն առաջատար լրագրող Պերիս Կարվունոպուլոսն ասել է, որ Էրդողանը 2016-ին Թուրքիայի օդուժի զանգվածային զտումից հետո Պակիստանից օդաչուներ է «փոխառել»:

«Հայտնի է, որ Թուրքիայի օդուժը փորձառու օդաչուների պակաս ունի եւ վերջերս նրանք ստիպված են եղել վերականգնել թոշակառու օդաչուներին, ինչպես նաեւ դիմել են Պակիստանի ռազմաօդային ուժերին՝ ծայրը ծայրին հասցնելու համար»,- ասում է հունական լրատվական մեկ այլ կայք՝ Pentapostagma-ն:

EurAsian Times-ի հետ զրույցում հույն լրագրող Պոլ Անտոնոպուլոսը ասել է, որ կասկածները սկսեցին խորանալ 2019-ի նոյեմբերին Թուրքիայի եւ Պակիստանի համատեղ զորավարժություններից հետո:

«Հունաստանում ռազմական վերլուծաբաններն ու առաջատար լրատվական խմբերը նշել են, որ պակիստանցիները վարել են թուրքական ռազմական ինքնաթիռները եւ նույնիսկ բազմիցս խախտել են Հունաստանի օդային տարածքը»:

Ըստ նրանց, սա է պատճառներից մեկը, որ Հունաստանը նոր ռազմական դաշնակիցներ է փնտրում այնպիսի երկրների մեջ, ինչպիսին Հնդկաստանն է:

Անցյալ տարվա նոյեմբերին Հունաստանը քննադատել էր Պակիստանին միջազգային ռազմածովային զորավարժությունների ընթացքում իր օդային տարածքը խախտելու համար: Հունաստանը Պակիստանին մեղադրել է իր օդային տարածք P-3 Orion ինքնաթիռի ներխուժման համար: Հույն ռազմական վերլուծաբանները հասկացել էին, որ զորավարժությունները սկիզբ են դնում Պակիստանի եւ Թուրքիայի նոր ռազմական խորացող դաշինքին:

Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ «Պակիստանի ռազմանավերը պարեկություն կանեն Միջերկրական ծովի արեւելքում», ինչը ավելի է զայրացրել Աթենքին:

Զորավարժություններից հետո թուրքական Yeni Safak կայքը գրել էր, որ Պակիստանը կդառնա Միջերկրական ծովի հարավ-արեւելքում Թուրքիայի կողմից ստեղծված «վահանի մի մասը»: Հրապարակումը պնդում էր, որ Պակիստանի ռազմածովային նավերը՝ «Ալամգիր» լցանավը եւ P-3 ինքնաթիռը, Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ միասին կշարունակեն պարեկություն կատարել Միջերկրական ծովի հարավ-արեւելքում:

National Interest-ից ռազմական վերլուծաբան Մայքլ Փեքի խոսքով՝ 2016-ի հեղաշրջման փորձից հետո F-16-ի հարյուրավոր օդաչուներին հեռացնելը կարող է բացատրել նաեւ հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման հարցում Թուրքիայի կառավարության շահագրգռվածությունը: Նա պնդում է, որ «զտումը» լուրջ վնաս է հասցրել երկրի ռազմական կարողություններին, ուստի դարձել է ազգային անվտանգության լուրջ խնդիր:

Բազմաթիվ ռազմական վերլուծաբաններ նաեւ ենթադրում են, որ ռազմաօդային ուժերի թուլացումը կարող է շարժառիթ հանդիսանալ հրթիռային համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի ջանքերի համար:

«Օդաչու-կործանիչները էժան չեն նստում: ԱՄՆ ռազմաօդային ուժերը F-35-ի նման ինքնաթիռի համար նոր օդաչուի ուսուցումը մոտ 11 միլիոն դոլար են գնահատում, իսկ վետերան օդաչուի երկարամյա փորձը անգնահատելի է»,- ասել է նա:

2016-ին հարյուրավոր օդաչու-կործանիչների աշխատանքից հեռացնելու Էրդողանի որոշումը խիստ քննադատության է ենթարկվել ինչպես խոշոր երկրների, այնպես էլ ռազմական վերլուծաբանների կողմից: Նրանք պնդում են, որ միլիոնավոր դոլարներ եւ երկար տարիներ են պետք նոր օդաչուներ պատրաստելու համար:

Բացի այդ, իր F-16 ինքնաթիռների համար Պակիստանի օդաչուներին օգտագործելու Վաշինգտոնի մերժումը կարող է վերագրվել Էրդողանի հարցում նրա մտահոգություններին, որի օդուժը մաքրելու որոշումը գլխացավանք է դարձել ՆԱՏՕ-ի համար:

«Այսպիսով, օդաչու-կործանիչներին բանտ նետելը ոչ միայն փողերի վատնում է, այլեւ չափազանց արժեքավոր ռեսուրսների կորուստ: Սակայն, հանուն քաղաքականության, Թուրքիայի կառավարությունն այնքան է շատ է մաքրել իր օդուժը, որ հազիվ է կարողանում գործի դնել իր F-16 կործանիչները»:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Թուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴ Հայաստանի մեծ մասը լույս չի ունենա Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում
Ամենաընթերցվածները