Իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ «Վահե Գրիգորյան» օպերացիայով, բազմաթիվ քրեական գործերով, ապօրինի վարքագիծ դրսևորելով՝ իշխանությունը չի հասել հաջողությոան և վերջին փորձը՝ օրինական կաշառքի միջոցով ազատվել Սահմանադրական դատարանից՝ դա էլ չի հաջողվում՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ բակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, որն ընթանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի շենքում ՀՔԾ հարցաքննությանը զուգահեռ։


«Ճանաչելով թե՛ ՍԴ այն դատավորներին, ովքեր նշանակվել են մինչև 2018 թ-ը և բազմաթիվ գործերով ցույց են տվել իրենց վճռականությունը, պարզ է, որ նրանց առնվազն մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառք ստանալու տարբերակին և հիմա, իմ խորին համոզմամբ, իշխանությունը փորձում է կիրառել այլ մեթոդ՝ ժողովրդական լեզվով ասած՝ «աչք վախեցնելու» մեթոդը,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա համոզված է, որ այս ապօրինի գործողությունները ի վերջո պատասխանատվության են կանչելու հենց դրանք նախաձեռնողներին, պատվիարտուներին և իշխանափոխության առաջին իսկ պահից սկսած սա կդառնա նոր իշխանության անցումային արդարադատության կարևոր ուղղություններից մեկը։

Նրա համար ակնհայտ է, որ այս քննչական գործողությունը, որը ձևակերպվել է որպես վկայի հարցաքննություն, ցանկացած պահի կարող է վերածվել, ինչպես հաճախ տեսնում ենք տարբեր գործեորվ, մեղադրանքի առաջադրման։ Արծվիկ Մինասյանը չի բացառում նաև ազատությունից զրկման գործողությունը՝ ձերբակալման, կալանավորման և այլ տեսքով։ Այս հնարավոր ելքը, նրա դիտարկմամբ, կանխատեսելի է նաև ՍԴ նախագահի և դատավորների համար, այն դատավորների, ովքեր պահպանում են սահմանադրական նորմը և հավատարիմ են իրենց կոչմանը։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետո Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին
Ամենաընթերցվածները