ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ձերբակալելու որևէ խոչընդոտ չկա. Ռուստամ Բադասյան

 

«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ձերբակալելու որևէ խոչընդոտ չկա».- այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում:

«Որևէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով: Նայեք՝ մեր երկրում քանի նախկին ու ներկա պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում, այսինքն, եթե կա կոռուպցիոն գործ, անկախ ամեն ինչից քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ»:


Լրագրողի այն հարցին, թե Հրայր Թովմասյանին, որպես ՍԴ նախագահ, մեղադրանք առաջադրելու համար արդյոք պետք չէ ՍԴ-ի թույլտվությունը, նախարարը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է ՍԴ-ի թույլտվությամբ մեղադրանք առաջադրելուն, նշեմ, որ գործը չի վերաբերվում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ վերաբերում է պարոն Թովմասյանի նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին: Այս մասով, բնականաբար, ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապնդում իրականացնելու համար չի պահանջվում: Այս մասով ՍԴ դատավորն անձեռնմխելություն չունի»

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները