Բենզինի շուկայում հայտնաբերվել են թերլցումների ու որակի հետ կապված խնդիրներ

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընթացիկ տարում ուսումնասիրություններ է կատարել մի քանի շուկաներում՝ ընդհանուր իրավիճակային պատկեր ունենալու համար: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում է պահել բենզինի, դիզելային վառելիքի շուկաները:


Հրավիրված ասուլիսում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ բենզինի դեպքում ունենք մեծ կենտրոնացվածություն, այսինքն՝ գերիշխող դիրք ունեցող ընկերություն: Հայաստան հիմնական բենզին ներկրողը «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունն է, որից էլ հայկական ընկերությունները ձեռք են բերում բենզինն ու իրացնում շուկայում:

«Բենզինի շուկայում իրացման տեսանկյունից կենտրոնացվածությունը ևս մեծ է և այն չի փոխվել: «Սի Փի Էս»-ը գերազանցում է բոլոր մնացած ընկերություններին»,-ասաց նա:

Դիզելային վառելիքի ոլորտում իրավիճակն ավելի լավ է: 2019 թվականին արդեն 18 ընկերություն իրականացնում է ներմուծում: Գեղամ Գևորգյանն ընդգծեց, որ նրանց մասնաբաժինները բավական փոքր են:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ մի շարք խնդիրներ են վեր հանել բենզալցակայանների հետ կապված: Մասնավորապես, նրանց մի մասը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Օրինակ, բենզալցակայանի տեղադիրքը, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանում: Սա, իհարկե, ուղիղ չի ազդում մրցակցության վրա, սակայն այդ պահանջների մի ընկերության կողմից պահպանումն ու մյուսի չպահպանելը բերում է անհավասար մրցակցության: Հանձնաժողովը հայտնաբերել է խնդիրներ նաև թերլցումների ու որակի հետ կապված: Տեղեկատվությունը փոխանցվել է գործընկեր կառույցին: Ուսումնասիրությունները շարունակվում են

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները