Հյուսիսային պողոտայում այրվել է արհեստական տոնածառ (տեսանյութ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում այրվում է «Ապաչի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող տոնածառը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 16:43-ին: Ամբողջությամբ այրվել է արհեստական տոնածառը (2-3 մ):
Տեսանյութը՝ 24News.am-ի
