Որևէ մեկս չէինք էլ կասկածում, որ իր ձախողումների և տապալումների համար վարչապետը փորձելու է մեղավորներ գտնել. Միքայել Մելքումյան

Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շատ հստակ նշել է, որ դեռևս սեպտեմբերի 28-29-ին Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն առաջարկել են հրատապ այցով գալ Հայաստան և սկսել, որպես միջնորդ, համապատասխան բանակցություններ Արցախի Հանրապետության շփման գծի երկայնքով կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ, ապա և ըստ համաձայնության՝ խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ:
Այո՛, ամեն ինչ շատ ճիշտ է ասել պարոն Ծառուկյանը:
Ս.թ. սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման ընդունել է հայտարարություն-կոչ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանն ու Ադրբեջանին կրակի դադարեցման վերաբերյալ: Այդ նիստից անմիջապես հետո ինձ հետ կապվել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում այդ հարցի հիմնական զեկուցող իմ գործընկերը և հայտնել, որ Դումայի նախագահի հանձնարարությամբ մեզ և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պաշտոնյաներին տեղեկացնում է ընդունված որոշում-հայտարարության վերաբերյալ, որի տեքստը հետագայում պաշտոնապես ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ իմ անունով: Դա եղել է ս.թ. սեպտեմբերի 29-ին:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե վարչապետը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին ս.թ. հոկտեմբերի 22-ին և հնդկական հեռուստաալիքին ս.թ. հոկտեմբերի 25-ին, ապա շեշտում եմ՝ մենք ասել ենք սեպտեմբերի 29-ի մասին, և ոչ թե՝ հոկտեմբերի: Այսպիսով, մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել է հոկտեմբերի հետ: Իսկ հենց նոր վարչապետը նույն բանն ասեց, ինչ մամուլի խոսնակը: Ես կրկնում եմ՝ վարչապետը և մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել են հոկտեմբերի հետ: Մեր ասած ամիս-ամսաթիվը հստակ է:
Հավելեմ նաև, որ սեպտեմբերի 29-ին, անմիջապես Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի որոշման ընդունումից հետո, իմ կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ղեկավարությանը տեղեկացվել է առաջարկի մասին, որն է՝ անհապաղ միջնորդական առաքելությամբ նույն օրը գալ Երևան՝ կրակի դադարեցման նպատակով, որպեսզի ջանքեր գործադրվեն Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի որոշման կատարման համար:
Այսպիսով, Պետական դումայի կողմից ընդունված որոշման ամսաթիվը և այդ որոշման կատարման ուղղությամբ մեզ հասցված տեղեկատվությունը ևս մեկ անգամ հավաստում է մեր կողմից նշված ժամկետի իսկությունը:
Խորհուրդ կտամ ոչ մի բան չշփոթել իրար հետ:
Իսկ ինչ վերաբերում է վարչապետի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղղված այլ մեղադրանքներին, ապա որևէ մեկս չէինք էլ կասկածում, որ իր ձախողումների և տապալումների համար վարչապետը փորձելու է մեղավորներ գտնել և մեղավորության սլաքներն ուղղել այլոց ուղղությամբ: Բայց սրանք բացարձակ անօգուտ և ապարդյուն ջանքներ են: Մեր պատմության ամենացավալի էջն արդեն իսկ գրվել է և այնտեղ գրված է մեկ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան:
Հարգանքներով՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյան
 

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները