Պատմեք, ոնց Նիկոլն անձամբ մերժեց գեներալ Խաչատուրովի և իր զորքի՝ առաջխաղացման պլանը, որը կփրկեր Շուշին. Միքայել Մինասյան

Հարգե՜լի դիվանագետներ,

Վստահ եմ, որ անգամ տեղյակ չեք, որ պատերազմի երրորդ օրվանից սկսած Զոհրաբ Մնացականյանին և Նիկոլ Փաշինյանին միջնորդներն առաջարկել են պատերազմի դադարեցման մեկ տասնյակից ավելի տարբերակներ՝ ամեն նորը նախորդից էականորեն վատը: Իսկ Նիկոլը միշտ մերժում էր մինչև համաձայնեց կապիտուլյացիային՝ հանձնելով գրեթե ամեն ինչ:

Ես գիտեմ, թե դիվանագիտական կորպուսը հանուն Արցախի ինչ հսկայական աշխատանք է կատարել անցած երեսուն տարիներին: Հիմա հասկանո՞ւմ եք, որ Նիկոլը մեր աշխատանքը լցրեց ջուրը։ Նրա պլանն իսկզբանե մեկն էր՝ հայրենիքը հանձնել թշնամուն:

Զոհրաբ Մնացականյանը պարտավոր էր ճիշտ ժամանակին ահազանգել վերահաս աղետի մասին:

Պարտավոր էր, բայց չարեց:

Հասկանում եմ՝փաստը, որ Հայաստանի ղեկավարը դավաճան է, այնքան շոկային է, որ մարդու հավատ չի գալիս։ Բայց գաղտնի ստորագրված փաստաթուղթը հենց դրա մասին է։ Իսկ գործընթացը, որը հասունացրեց այդ անելանելիությունը, այլևս՝ պատմական խայտառակ փաստ:

Հիմա՛, հե՛նց հիմա, ձեր կյանքի նվիրումը, ձեր աշխատանքը, ձեր կարիերան Նիկոլը զրոյացրեց ու ձեզ դարձրեց կապիտուլյացիայի ակտը նախապատրաստած դավաճաններ։

Զորիկ, ես քեզ գիտեմ՝ քո բոլոր ուժեղ և թույլ կողմերով: Մենք հիմա ունենք տարբեր քաղաքական հայացքներ։ Բայց ես գիտեմ՝ դու դավաճան չես։

Մի վերցրու քո և դիվանագիտական ամբողջ կորպուսի վրա դավաճանի խարանը։ Հրաժարական տուր։ Խոսիր:

Պատմիր, թող ժողովուրդը իմանա: Պատմի, որ ներվես։

Հարգել՜ սպաներ,

Դուք չեք պարտվել: Նահանջը դեռ պարտություն չէ:

Թշնամին չէր կարող գրավել հանձնածը:

Տղերք, պատվի հարց է, խոսե՛ք։

Պատմեք, ոնց Նիկոլն անձամբ մերժեց գեներալ Խաչատուրովի և իր զորքի՝ առաջխաղացման պլանը, որը կփրկեր Շուշին:

Պատմեք, որ Վիտալի Բալասանյանն իր ջոկատով պատրաստ էր ստանձնել Շուշիի պաշտպանությունը, բայց Նիկոլն արգելեց:

Խոսեք, թե ոնց էր Նիկոլի կինը շտաբում վարչապետի անունից արգելում ներգրավել գեներալներ Օգանովսկուն և Լևոն Մնացականյանին մարտական գործողություններում և ինչ գնով նրանք հասան այդ նպատակին:

Դուք գիտեք, թե ինչպես ֆեյսբուքում նվազող «հաղթական» էյֆորիան վերականգնելու նպատակով՝ հակահարձակման մասին ստատուս գրելու համար, Նիկոլը բանակային երրորդ կորպուսին գցեց մսաղացը:

Սա հատուկենտ դեպքեր չեն: Պատրազմի ողջ ընթացքում Նիկոլը քաոտիկ որոշումների մի ամբողջ շղթա է ընդունել՝ հակահարձակման հրաման տալով մսաղաց սարքել այն տեղերում, որտեղ դրա կարիքը չկար, նահանջի հրամաններ տվել, երբ հակահրաձակման կարիք կար: Եվ այդ ողջ ընթացքում խաբել են ժողովրդին՝ հաղթանակի մասին կեղծիքով բթացնելով մարդկանց զգոնությունը: Խաբել են, որ մեղադրեն:

Հարգելի՛ սպաներ, վաղը, երբ չհասցնենք, ոչ մեկդ հանգիստ չի քնելու։ Չենք քնելու, որովհետև կարող էիք, բայց չարեցիք: Կարող էիք ժողովրդին շատ բան պատմել, բայց լռեցիք։

Կանգուն պահեք զորքը, մի լքեք դիրքը, մերկացրեք դավաճանին քանի դեռ իմաստ ունի։ Հետո, երբ էլ խոսեք, ուշ է լինելու։

Կռվից հետո սրեր չեն ճոճում։

Իսկ կռիվը դեռ չի ավարտվել: Հիմա է պետք։ Հենց հիմա՛։

Մեկընդմիշտ հիշեք, դիվանագետ, գեներալ, քաղաքական գործիչ, թե բանվոր, ժողովրդից թաքուն հայրենիք հանձնած դավաճանությունը չդատապարտելով ինքներդ եք դառնում դավաճան»:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները