Խմբակցությունից դուրս գա՞լն է առաջնահերթ, թե՞ արցախցիների հարցերի լուծումները գտնելը․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկ ուշ գիշերին գնացել են Վարդան Աթաբեկյանի տուն, ով ավելի վաղ հայտարարել էր, որ խմբակցությունից դուրս է գալիս, և իր գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր։

«Չեմ խոսել նրանցից ոչ մեկի, որ հասկանամ՝ նպատակը ո՞րն էր գնալու, միգուցե որպես խմբակցության քարտուղար է գնացել, որպեսզի հասկանա՝ պատճառն ինչն է, կամ  այլ պատճառ կա։ Եթե գնացել են հաշիվ պահանջելու՝ շատ տգեղ երևույթ է, եթե գնացել են խմբակցությունից դուրս գալու պատճառները հասկանալ, ապա  սա նորմալ է, դրա համար էլ ես ենթադրություններով չեմ խոսելու, պիտի հասկանամ՝ պատճառը որն է, իսկ ես  չեմ ուզում հիմա ժամանակ տրամադրել մի բանին, որովհետև երկրում կան լուրջ խնդիրներ, որոնցով ես զբաղվում եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Մեր հարցին, թե ստեղծված իրավիճակում իր՝ խմբակցությունից դուրս գալու հիմքեր տեսնո՞ւմ է, իշխող ուժի պատգամավորն ասաց․

«Հիմք, իհարկե, կա։ Հիմքը հայտնի փաստաթուղթն ու երևույթն է, բայց ես ուզում եմ հասկանալ՝ շարունակելո՞ւ եմ ծառայել պետությանն ու պետության խնդիրներին, թե՞ ոչ։ Իհարկե, խմբակցությունից դուրս գալ կամ չգալը չի փոխի այդ երևույթը, բայց հիմա դա՞ է առաջնահերթ խնդիրը, թե՞ շարունակել ստեղծված իրավիճակում արցախցիների տեղափոխման, տեղավորման և մնացյալ հարցերի լուծումները գտնել»։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները