Երևանցիների ավելի քան 51 տոկոսը Ամանորն ընկալում է որպես հաճելի աշխատանք

 


Երևանում 600 քաղաքացու շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց 85.3 տոկոսն Ամանորը նշելու է տանը, այնուամենայնիվ նախորդ տարվա համեմատ ավելացել է երկրից դուրս նշել պատրաստվողների թիվը: Ընդ որում, հարցվածների կեսից մի փոքր ավելին Ամանորին վերաբերվում է որպես հաճելի աշխատանք:


«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը հրավիրված ասուլիսում ներկայացրեց կազմակերպության նախատոնական հետազոտության արդյունքները, որոնք պարզել են, թե երևանցիներն ինչպես, որտեղ և որքանով գումարով են սիրում նշել Ամանորը:

«Հարցվածների 85.3 տոկոսը նշել է, որ Ամանորը պատրաստվում է դիմավորել տանը, 4 տոկոսը՝ երկրից դուրս։ Ընդ որում, ամենաշատը նշել են, որ գնալու են Վրաստան, ավելի փոքր մաս նաև՝ դեպի Եգիպտոս, Դուբայ: Ամանորը քաղաքից դուրս նշել է պատրաստվում հարցվածների 4.2 տոկոսը, ընդ որում՝ նախընտրելի ուղղություններն են եղել հիմնականում Ծաղկաձորը, Ջերմուկը: Հարցվածների 0.8 տոկոսը պատրաստվում է Ամանորը նշել ռեստորանում, սրճարանում կամ այլ ժամանցի վայրում, 0.5 տոկոսը՝ բարեկամի, ազգակցի տանը, 0.2 տոկոսը՝ ընկերոջ տանը: Հարցվածների 1.5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»,-ասաց Դաջունցը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ Ամանորը տանը չնշողների թիվը որոշակիորեն ավելացել է: Երևանի կտրվածքով 3 տոկոսի չափով աճ է գրանցվել, ավելացել է երկրից դուրս մեկնողների թիվը:


Ամանորի վերաբերյալ ընկալումների հարցին կեսից ավելին՝ 51.5 տոկոսը պատասխանել է, թե դրան վերաբերվում է որպես հաճելի աշխատանք, այնուհետև 15.5 տոկոսը՝ հաճելի հանգստյան օրեր: Ամանորը որպես ավելորդ ծախս է համարել հարցվածների 9 տոկոսը, որպես պարտականություն՝ 7.8 տոկոսը, ֆինանսական ծանր բեռ՝ 7 տոկոսը, ձանձրալի հոգնեցուցիչ գործընթաց՝ 6.2 տոկոսը, դժվարացել է պատասխանել նրանց 1.2 տոկոսը:

Հարցվածների կեսը նշել է, թե Ամանորի համար գնումներ կատարում են վերջին 10 օրվա ընթացքում, 34.8 տոկոսը՝ դեկտեմբերին, գնումներ չի կատարում 7.8 տոկոսը, նոյեմբերին՝ նրանցից 3.2 տոկոսը, այլ տարբերակ է նախընտրել 3 տոկոսը, դժվարացել է պատասխանել 0.8 տոկոսը:

Հարցվածների կեսից ավելին նշել է, որ գնումներ է կատարում սուպերմարկետներից, մոտ 20 տոկոսը՝ շուկայից: Դաջունցը նկատել է՝ մարդիկ տարեցտարի ավելի քիչ են օգտվում շուկաներից, նախընտրում են սուպերմարկետներից գնումները կատարելը:

Հարցին, թե ում համար են նվերներ պատրաստում, հարցվածների 88.3 տոկոսը պատասխանել է՝ ընտանիքի անդամների, բարեկամների, ազգակիցների համար՝ նրանցից 51 տոկոսը, ընկերների համար՝ 45.7 տոկոսը, կոլեգաների համար՝ 31 տոկոսը:

Թե Ամանորին ինչ նվերներ են պատրաստում, 33.3 տոկոսը պատասխանել է՝ խաղալիքներ՝ երեխաների համար, 26.7 տոկոսը՝ հագուստ կամ կոշիկ, իսկ նրանց մոտ 14 տոկոսը նշել է գումար: Գիրք նվիրողների թիվը մի քանի տարիների արդյունքներով շարունակում է մնալ գրեթե նույնը, այս տարի՝ մոտ 12 տոկոսը: Հարցվողների 17.5 տոկոսը նշել է, որ ցանկանում է Ամանորին որպես նվեր ստանալ գումար: Ոչ նյութական արժեքներ, օրինակ` առողջություն է ուզել նրանց 8.3 տոկոսը։ Գիրք նվեր ստանալ ցանկացողները եղել են 3.3 տոկոս: Դաջունցը նկատեց՝ հեռախոս, սմարթֆոն նախորդ տարիներին ավելի շատերն են ցանկացել ստանալ:

Մեկ նվերի համար 23.8 տոկոսը նախատեսում է 3000-6000 դրամ, 22.3 տոկոսը՝ 6000-10 000 դրամ, իսկ 13.8 տոկոսը՝ մինչև 3000 դրամ:

Հարցվածների 76.5 տոկոսը նշել է, թե զարդարելու է արհեստական եղևնի, 17.7 տոկոսը՝ բնական, իսկ չի զարդարելու նրանց 6 տոկոսը:

Ամանորյա տաք ուտեսներից տոլմա է պատրաստում հարցվածների ամենամեծ հատվածը՝ 69 տոկոսը, բլինչիկ՝ 60 տոկոսը և խոզի ազդր՝ 57.2 տոկոսը: Նրանց 43 տոկոսը նշել է, որ պատրաստելու է գաթա, 10.8 տոկոսը՝ փախլավա, նապոլեոն՝ 35.2 տոկոսը: Հարցվածների մեծամասնությունը՝ 64.7 տոկոսը, պատասխանել է, որ Ամանորին պատրաստելու է մայրաքաղաքային աղցան։ Երևանցիները նախընտրում են, որ ամանորյա սեղանին լինի օղի, գինի, կոնյակ և շամպայն: Հարցվածների 77.8 տոկոսը նշել է, որ ամանորյա սեղանին դնելու է օղի, 77 տոկոսը՝ գինի, 54.3 տոկոսը՝ կոնյակ:

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները