Զինծառայողը հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին. ճանաչենք հերոսներին
Փոխգնդապետ Արմեն Վալերիի Բալայանը մարտական գործողությունների ամբողջ ընթացքում հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, անմիջականորեն մասնակցել դիրքերից մեկի պաշտպանությանը, խմբի կազմով իրականացրել հետախուզություն, և մարտ վարելով ոչնչացրել թշնամու մեկ տանկ, մեկ զրահափոխադրիչ ու մեկ հետևակի մարտական մեքենա:
Շարքային Արկադի Կարոյի Վերդյանը դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին:
Մարտկոցի կազմով հակառակորդի կրակային խոցումն իրականացնելիս, աչքի են ընկել սերժանտներ
Գոռ Պատվականի Ղազարյանը,
Սահակ Մարատի Սարգսյանը,
Սուրեն Նորայրի Արզումանյանը,
շարքայիններ Գարիկ Թաթոսի Նաջարյանը,
Գուրգեն Գենայի Անտոնյանը:
Կարդալ ավելին
