Թուրքիան սկսել է Սիրիայից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախ
Sky News-ի արաբական ծառայության տվյալներով Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք նոյեմբերի 10-ից հետո անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այդ ընտանիքները գերազանցապես թուրքոմաններ են (թյուրքական ցեղեր), որոնք պետք է փոխեն տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը։ Իմիջիայլոց, հենց այս նույն մեթոդով (դեմոգրաֆիական ինժեներիա) Թուրքիան իրեն է ենթարկում Սիրիայի հյուսիսի տարածքները արդեն մի քանի տարի։ Այս լուրը հաստատվում է նաև այլ աղբյուրներից։
Ավելին՝՝ այստեղ