«Արցախը հանձնվեց շատ գաղտագողի ու սահուն, բոլորիս աչքի առաջ ու բոլորիցս թաքուն» ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Երկրում տիրող իրավիճակի շուրջ զրուցեցինք բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետորը նաև ազատամարտիկ է :

-ինչպե՞ս եք վերաբերվում կապիտուլացիայի համաձայնագրի ստորագրմանը և առհասարակ խաղաղարարներին ժամանակին չդիմելունորի պատճառով այսքան զոհեր ունեցանք և հանձնվեց Շուշին:

-Կապիտուլացիայի համաձայնագրին վերաբերվում եմ, ինչպես ցանկացած ծովագնաց, ով, ավելի քան վստահ լինելով, որ Հարբած ու խարխուլ նավով, ամեն դեպքում, ուր որ է պիտի ափ դուրս գա, քանի որ հստակ ուրվագծվում է փրկության կղզին, ու հանկարծ պարզվում է, որ էդ ափի դեմ հսկայական խութեր են, որոնց գոյության մասին նախապես գիտեր, բայց չէր ասել նավապետը։ Այդ խութերը փշրում են նավը ու ողջ նավատորմին, որովհետև նավի կապիտանը մոլագար է։ Խաղաղապահների մասով, կարծում եմ, բացարձակ կարիք չկար դիմելու, քանի որ մեր մարդկային ռեսուրսը հսկայական էր: Կարող էինք զենք գնել՝ գոնե օդը փակող պաշտպանիչ համակարգեր, որոնք, վստահ եմ, եթե ռուսաստանը տար, մենք գումարի խնդիր չունեինք։ Խաղաղապահներին մուտքով զոհերի թիվը կրճատելը գուցե տարբերակ էր, բայց միայն այն դեպքում, եթե համարենք, որ նախապես պայմանավորված էր կապիտուլացիան։ Սակայն էս դեպքում էլ բախվում ենք հակառակ իրողությանը․ եթե պայմանավորված էր, ուրեմն զոհերը պիտի լինեին, որպեսզի հետո կոզր լինել՝ Շուշին՝ Կարսի բերդի պես հանձնելու համար։ Շուշին, այո, հանձնվեց, ինչպես որ հանձնվեց Արցախը ամբողջությամբ և դեռ Հայաստանի պետականությունն էլ հետը։ Ու հանձնվեց շատ գաղտագողի ու սահուն, բոլորիս աչքի առաջ ու բոլորիցս թաքուն։

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն արտահայտությանըոր <<Շուշին դժբախտդժգույն քաղաք էր>>:

-Գուցե և ոմանց աչքին էդպես էր, բայց ո՞վ է մեղավոր դրա համար, թող սարքեին, չեն սարքել, թող չսարքողներից գոնե մեկը պատժվեր, գոնե մեկը, ով 30 տարի Շուշին, Արցախն ու Հայաստան աշխարհը ընդհանրապես սարքելու փոխարեն լափել է միայն։ Ո՞վ էր ձեռքը բռնում, ամբողջ իշխանությունը իրենցն էր ՝ բոլոր կառույցներով, թող բռնեին գոնե մեկին, եթե իհարկե էդ նախկին լափողների հետ քիրվա ու օրթախ չեն։ Եթե առաջնորդվենք էդ տխմար տրամաբանությամբ, ապա Հայստանի բոլոր քաղաքները, բացառուցյամբ Երևանի, դժբախտ ու դժգույն են, հետևապես առանց խղճի խայթի կարելի է էդ բոլորը տալ թշնամուն։
Ավելին՝ այստեղ

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները