Վերաբնակեցում ահաբեկիչներով օպերացիան փորձարկվում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այսօրվանից իրենց վերահսկողության տակ անցած՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզին սահմանակից Քելբաջարի (Քարվաճառի) շրջանն ամբողջությամբ վերականգնվելու և բնակեցվելու է:

Քելբաջարի շրջանը վերահսկողության տակ վերցնելու առթիվ Ալիևն ուղերձ է հղել ժողովրդին՝ վստահեցնելով նաև, որ Բաքուն արդեն սկսել է աշխատանքները Նախիջևանի հետ երկաթուղային կապը վերականգնելու շուրջ։ «Արդեն տրված են նախնական հանձնարարությունները», - ասել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ գործնական քայլեր են ձեռնարկվել նաև Բարդա-Աղդամ երկաթուղային ճանապարհը վերականգնելու, ինչպես նաև Շուշիից Ֆիզուլի տանող ավտոճանապարհ կառուցելու համար։

Մինչդեռ համառ լուրերը շարունակվում են Թուրքիայի կողմից Ադրբեջանին վերադարձված տարածքներում սիրիացի վարձկաններով վերաբնակեցնելու մասին: Թուրքիայի իշխանությունը պոտենցիալ վերաբնակվողներին ֆինանսական ու նյութական օգնություն է առաջարկում, այսօր նման կարծիք է հայտնել ռուս հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, որը կարծում է, որ արցախյան հողը կարող է դրախտ թվալ Սիրիայի մի շարք բնակիչների համար։

Նա այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Երևան տեսակապի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայից արդեն ազդակներ կան, որ թուրքոմանների ընտանիքներ են ուզում տեղափոխել այդ շրջաններ, իսկ նրանցից ոմանց համար արցախյան հողը կարող է դրախտ թվալ Սիրիայի 9 տարվա պատերազմից հետո։
«Սիրիայում թուրքերն արդեն դիմում են նման կոչով, օգնություն առաջարկում մարդկանց, եթե նրանք ցանկանան Արցախ տեղափոխվել։ Ուժային կորիզը կապահովեն նույն գրոհայինները, որոնք որևէ տեղ չեն մեկնել Արցախից», – ասաց լրագրողը։

Նրա խոսքով` Ռուսաստանը վերջին օրերին Իդլիբում ակտիվ հարվածներ է հասցնում թուրքամետ գրոհայինների բազաներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկանում է, որ Ռուսաստանն ու Սիրիան մինչև վերջ շարունակելու են ճզմել Իդլիբը։
Բայց չէ՞ որ այնտեղ ապրում են մարդիկ, որոնք երազում են Օսմանյան կայսրության վերածննդի մասին, օրինակ`«Գորշ գայլեր» արմատական խմբավորման ակտիվիստները։ Անկարան ձգտում է նրանց ներգրավել սեփական նպատակներին հասնելու համար։ «Բուն Թուրքիայում նման արմատականացման կարիք չկա, սակայն նրանց կարիքը կարող է զգացվել Անդրկովկասում», – կարծում է ռուս լրագրողը։

Հիշեցնենք` Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատեց նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Օտարերկրյա տարբեր աղբյուրներ ողջ պատերազմի ընթացքում հայտնում էին, որ Թուրքիայի միջոցով Ադրբեջանի պատերազմում համար տեղափոխվել են մինչև 3000 զինյալ ահաբեկիչներ: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» էլ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստացել ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։
Ավելին՝ այստեղ

դիտվել է 929 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները