Քարվաճառի դարպասները կհասնեն Երեւանի կենտրոն

Երեկ ճիշտ այն պահին, երբ խորհրդարանում իշխանությունն ու ընդդիմություն իրար էին քաշքշում, քաի որ ռազմական դրությունը վերացնելու ընդդիմադիրների առաջարկը բուռն հակազդեցություն է առաջացրել, հայտնի դարձավ, որ թուրքը սահուն քայլերով եւ բավականին վստահ հասել էր Վարդենիսի Սոթքի ոսկու գործարան:

80 հոգանոց թուրք-ադրբեջանական շարասյունով ջարդել են երեկ հանձնված Քարվաճառի կողպած դարպասներն ու պնդում են, որ իրենց քարտեզով Ադրբեջանը 2-3 կիլոմետր էլ առաջ պիտի գա` ուղիղ Սոթքի մեջ: Պաշտպանության նորաթուխ նախարարության հիմնարկից նախ ստեցին, ասելով` սուտ է Սոթք հասնելու մաիսն ինֆորմացիան:

Ապա գործի անցավ ստի մաստեր կլասի առաջամարտիկ վարչապետի խոսնակը՝ երկրորդելով՝ սուտ է: Ավելի ուշ համայնքային իշխանություններն ու տեղի բնակիչները հակադարձեցին, աացուցեցին, որ սուտ չէ, թուրքն իսկապես Սոթում է: Վարդենիսի քաղաքապետը, դպրոցի տնօրենը, բնակիչները ահազանգեցին, որ, այո, թուրքը մտել է մեր տուն, իսկ ովքեր չեն հավատում, կարող են անձամբ ներկա գտնվել ու համոզվել:Երբ այլեւս հնարավոր չեղավ ստով քողարկել այս խայտառակությունը, ՊՆ-ն մեղա եկավ, նոր հայտարարություն տարածեց, թե թուրքը դարպասի փականը չի ջարդել, մենք ենք բացել: Իբր երեկ դրված դարպասները ժամանակավոր էին, մինչև վերջնական սահմանազատումը կանենք: Ավելի ուշ՝ կեսգիշերին մոտ հրատապ ասուլիս հայտարարեց ԶՈՒ շտաբի պետի տեղական Տիրան Խաչատրյանը եւ էլ ավելի խճճեց պատմությունը՝ ասաց, թե հանքի մի մասը մեր ենթակայության տակ է, մյու մասը՝ ադրբեջանցիների, ասաց, որ մտել են հանքի տարածք, ուղղակի դա իրենց տարածքն է: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի համար էին այդ դարպասները, որոնք երեկ փակվեցին՝ փակելով մեր պատմության հաղթական էջը:
Իրականությունն այն է, որ Հայաստանում այս պահին չկա իշխանություն, եւ դրանից էլ օգտվելով թուրքը որտեղ, որ պահին ինչ ուզում, այն էլ անում է:
Տեղի բնակիչներն էլ այսօր հաստատում էին, որ Հայաստանի իշխանությունից այդ պահին թուրքի հետ բանակցող չկա, միայն հայ հրամանատարն է, թուրքը և ռուսը:
Թուրքը դարպասը հրում է առաջ, քանի՞ կիլոմետր` դեռ պարզ չէ:
Թուրքը Արցախը կերավ ու մարսեց, հիմա մեզանից յուրաքանչյուրի տան ճամփին է: Չկա իշխանություն, չկա դիմադրություն ու չզարմանաք, որ վաղը Քարվաճառի դարպասները հայտնվեն Երեւանի սրտում:
Ավելին՝ այստեղ

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները