Մոտ 15 տարի կպահանջվի ԼՂ տարածքն ականազերծելու համար
Ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքը պայթուցիկներից մաքրելու համար կպահանջվի մոտ 15 տարի: «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն է գրում, հղում անելով ԼՂ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանին:
«Արդեն 20 տարի է՝ աշխատում եմ այս մասնագիտությամբ: Ըստ իմ հաշվարկների՝ անհրաժեշտ կլինի մոտ 15 տարի Լեռնային Ղարաբաղի տարածքում ամեն ինչ հայտնաբերելու, ականազերծելու և մաքրելու համար»,-ասել է Մեսրոպյանը և հավելել, որ գնալու են նաև գյուղեր:
Ավելին՝ այստեղ