«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Մեզանում կարծես անգամ «ի՞նչ անել»  «ո՞վ է մեղավոր» մշտական հարցերի հերթականությունն է փոխվել։ Անելիքները շատ են, ու բոլորը՝ հրատապ, բայց մենք «ի՞նչ անելը» մի կողմ ենք դրել ու «ո՞վ է մեղավորի» պատասխանն ենք փնտրում։ Երբ տանը հրդեհ է՝ նախ պետք է մարել այն ու հետո միայն պարզել, թե ում մեղքով էր հրդեհը, բայց մենք, հրդեհը թողած, հրձիգին ենք փնտրում... Իսկ հրդեհը չի մարել։ Ավելին՝ տարածվելու վտանգը բավականին մեծ է։ Ու ի՞նչ թեմաներ են շրջանառվում հանրային-քաղաքական տիրույթում (իշխանությունների հրաժարականի պահանջից բացի)։ Առաջին՝ պատերազմը չի ավարտվել, Թուրքիան մեր սահմանին զորքեր է կուտակում, Ադրբեջանի ախորժակը գնալով մեծանում է, իսկ մեր արեւելյան սահմանները բաց են,  եւ այլն,  երկրորդ՝ պետք է անհապաղ չեղյալ հայտարարել ռազմական դրությունը։ Հակասություն չե՞ք տեսնում այս պնդումներում։

 

«Ով է մեղավոր» հարցն, ի դեպ, նույնպես չափազանց կարեւոր է  եւ անպատասխան չի մնալու, բայց դրա հրապարակային քննարկումը, այն էլ՝ գեներալների մասնակցությամբ, անթույլատրելի է։ Տպավորություն է ստեղծվում, թե վերջ, մենք այլեւս բանակ չունենք ու երբեւէ չենք ունենալու։ Միմյանց մեղադրելու եւ մեղքը դիմացինի վրա բարդելու ցանկությունը հասկանալի է, բայց մեր բանակը կա ու շարունակում է մարտունակ մնալ, հետեւաբար՝ այդ թեմաները պիտի փակ մնան։ Այո, մենք լավ չէինք պատրաստվել պատերազմին, մենք նույնիսկ մեր պոտենցիալ թշնամու հարցում էինք սխալ կողմնորոշվել՝ մենք պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմին, բայց պարզվեց՝ թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ենք պատերազմում։ Եվ ընդհանրապես՝ Հայաստանն այսօր հայտնվել է այն մեքենայի վիճակում, որը 25 տարի շարունակ ուղեւորների հաղթական բացականչությունների տակ շարժվում է դեպի անդունդը, անդունդին չհասած՝ վարորդը փոխվում է, նոր վարորդն էլ, արգելակելու փոխարեն, մտածում է «դե լավ, անդունդ ա, էլի, կարող ա արագության տակ վրայով թռչենք» ու ավելի է մեծացնում արագությունը... Իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ մեքենան քշում էին այդ նույն ուղղությամբ, հիմա պնդում են, թե այնուամենայնիվ հնարավոր էր արգելակել։  Գուցե իսկապես հնարավոր էր։ Բայց այս պահին պետք է մտածել տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու, մեքենան կարգի բերելու մասին։

 

Բնականաբար՝ դա կարող են անել միայն հանրության վստահությունը վայելող ուժերը, իսկ իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակը կտրուկ անկում է գրանցել։ Սա օբյեկտիվ իրողություն է,  առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխանությունները ճիշտ կանեն՝ այս պահին վստահության հանրաքվեի նման մի բան կազմակերպեն։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում դա ճշգրիտ պատկեր չի տա, որովհետեւ, եթե, օրինակ, պարզվի, որ իշխանություններին վստահում է, ասենք, հանրության 20-25 տոկոսը, դա չի նշանակի, թե որեւէ այլ ուժի նկատմամբ վստահությունն ավելի մեծ է։ Հանրության վստահության իրական մակարդակը ստուգելու միայն մի ձեւ կա՝ ընտրությունները։ Այլընտրանքը հեղաշրջումն է կամ Հայաստանում «արտաքին կառավարման ռեժիմ» մտցնելը, իսկ թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ այդ տարբերակները՝ կարծում ենք, չարժե բացատրել։ Իսկ ընտրություններն, ի դեպ, կարող են իսկապես աննախադեպ ստացվել, որովհետեւ քաղաքական ուժերն այլեւս չեն կարող դատարկ ճառերով խաբել մարդկանց ու ստիպված կլինեն շատ կոնկրետ ծրագրեր ներկայացնել, թե ինչպես են պատրաստվում երկիրը դուրս բերել այս անդունդից։

Ավելին՝ այստեղ

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները