Լավ լուր բոլոր արցախցիների համար

Արցախում արդեն ակտիվորեն սկսվել են քաղաքաշինական աշխատանքները, որոնց մեջ բացի արցախյան կազմակերպություններից լայնորեն ընդգրկված են նաև հայաստանյան կազմակերպություններ:   Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում ներկայացրեց ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը շինաշխատանքները իրականացվում են հրադադարից հետո հայկական կողմին մնացած գրեթե բոլոր բնակավայրերում: Որպես առաջնային խնդիր կլուծվի կանգուն մնացած բնակֆոնդի ձմեռվան նախապատրաստվելու խնդիրները' տանիքների, դռների, պատուհանների տեղադրում, տների, բնակարանների ջեռուցում, այնուհետև կառավարությունը կսկսի ներքին հարդարման և բնակչությանը կենցաղային տեխնիկայով և կահկարասիով ապահովման աշխատանքները' մարդիկ պետության հաշվին կտրամադրվի այն ամենը և մի բան էլ ավելին, ինչ նրանք կորցրել են պատերազմի ընթացքում: Նախարարի խոսքով արդեն մեծ քանակությամբ գույք է պատվիրված' մահճակալներ, հեռուստացույցներ, սառնարաններ, տաքացուցիչներ:   Այդ ամենը, ըստ Սարգսյանի, արվում է ԱՀ, ՀՀ, ՌԴ կառավարությունների, ինչպես նաև բարերարների միջոցներով: «Բայց աշխատանքների մեծ մասը, բնականաբար, իրականացվում է նախ և առաջ ԱՀ կառավարության, ապա ՀՀ կառավարության միջոցներով»,- նկատեց նա' հավելելով, որ ՌԴ կառավարությունն էլ իր հերթին տրամադրում է այն ամենը, ինչ հայտագրվում է Արցախի իշխանությունների կողմից: «Այդուհանդերձ ֆինանսական աջակցության կարիք մենք դեռ երկար կունենանք, վնասի չափը շատ մեծ է»,- նշեց Սարգսյանը:   Ըստ նրա, մինչև տարվա վերջ արդեն հստակ կլինի վնասի ընդհանուր չափը. «Սակայն այս պահին էլ կարող եմ ասել, որ մոտ 2800 տուն ունենք վնասված, որոնցից 250 վերականգնման ենթակա չի: Միևնույն ժամանակ մենք առաջիկա 2-2,5 տարում պետք է 5000 միավոր նոր բնակֆոնդ կառուցենք մեր այն հայրենակիցների համար, որոնք զրկվել են իրենց բնակավայրերից»: Ավելին՝ այստեղ

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները