Լաչինը հանձնելու գործընթացը պետք է դադարեցնել մինչև բոլոր գերիների և զոհվածների աճյունների վերադարձը․ Էդգար Ղազարյան

Ռուսաստանի Նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի հայտարարության 8-րդ կետը հստակ սահմանում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Հատկանշական է, որ հայտարարության այդ կետի կատարման համար ժամկետներ չեն ամրագրվել։ Ակնհայտ է, որ այդ գործողությունը ենթադրում է ԱՆՀԱՊԱՂ կատարում։ Եվ դա տրամաբանական է, քանզի այն, ինչը վերաբերվում է մարդուն, գերիներին, վիրավորներին կամ զոհերի մարմիններին, դրանք պետք է կատարվեն անմիջապես, տվյալ դեպքի համար միակ խելամիտ ժամկետը ԱՆՀԱՊԱՂ-ն է։ Տարածքները կարելի է նաև 10 օր ուշ հանձնել, սակայն մարդկանց և նրանց մարմինները պետք է հանձնել անմիջապես։ Հարկ է նկատել, որ պատերազմում զոհվածների մարմինների և գերիների փոխանակմանն նպատակով քննարկումները սկսվել են պատերազմի ընթացքում և առաջին հայտարարությունն այդ մասին եղել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Մոսկվայում, այնուհետև հոկտեմբերի 18-ին և 26-ին (վերջինը Վաշինգտոնում)։ Նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերն ունեն հավասար իրավաբանական ուժ, դրանցից ոչ մեկն առավելություն չունի մյուսի նկատմամբ, իսկ դրանցից մեկի խախտումը կողմերի կողմից, կարող է պատճառ հանդիսանալ, մյուս կետերի չկատարման համար։ Հայաստանի ապաշնորհ վարչապետը, որի ողջ գործունեությունն ուղղված է ադրբեջանական շահերի սպասարկմանը, բարեխղճորեն և սահմանված ժամկետում կատարում է միայն ադրբեջանցիներին պահանջները՝ անկատար թողնելով մեզ համար այդչափ կարևոր գործընթացի իրականացումը։ Նա կարող էր և պետք էր ադրբեջանական կողմին փոխանցեր մեր գերիների և զոհերի ցուցակները և մինչև վերջին մարդուն և զոհվածի մարմինը չփոխանցվեր հայկական կողմին, չպետք է կատարեր հայտարարության որևէ այլ կետի պահանջ։ Բայց նա սահմանված ժամկետներում հանձնել է գրեթե բոլոր տարածքները, իսկ գերիներին և անհայտ կորածների հարցով որևէ գործնական քայլ չի իրականացվել, բացի նրանց հարազատներին պետական տարբեր կառույցների, այդ թվում իր գրասենյակի դռների առջև չարչարելուց և նրանց խաբելուց։ Լաչինի շրջանը հանձնելու դեռ 2 օր ժամանակ կա։ Պետք է դադարեցնել այդ գործընթացը, մինչև Ադրբեջանի կողմից մեր բոլոր գերիների և զոհվածների աճյունների վերադարձը։
Ավելին՝ այստեղ

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները