Իրանի առաջնորդը վրեժ է խոստացել
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ վրեժ են լուծելու ԱՄՆ-ից Իրանի հեղափոխության պահապանների կորպուս Կուդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին հայտնում է CNN-ը:
Խամենեին հայտարարաել է, որ «հանցագործներին դաժան վրեժ է սպասում»: Նա նշել է, որ Սոլեյմանիի համար հանուն գործի մահանալը մեծ ցանկություն էր: «Նրա երազանքն էր նահատակ դառնալ և աստված վերջապես շնորհել է նրան ամենաբարձր պաշտոնը»,- ասել է Իրանի առաջնորդը:
Խամենեին նաև եռօրյա սուգ է հայտարարել Իրանում: