Վախ, Արամ ջան, դու էլ բռնեցիր հավերժի ճանապարհը․ Ալբերտի հոր նոր ու ցավով լի գրառումը
Պաշտպանության նախարարության լրատվության բաժինը շարունակում է պարբերաբար հանրայնացնել մեր նահատակ տղաների անունները:
Այդ տղաները բոլորն էլ հերոսացել են՝ իրենց բաժին մարտը նվիրյալ կերպով մղելով:
Հանրայնացված նոր անուններից յուրաքանչյուրը թանկագին կորուստ է: Նրանց մեջ են նաև պատերազմական առաջին օրերին հերոսացած, հերոսների կոչումներ ստացած քաջերը:
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր սոցհարթակում նոր կորստի մասին է գրել:
Նա ցավով տեղեկացրել է, որ հավերժի ճանապարհն է բռնել նաև իր հերոս որդու հերոս ընկերը՝ Արամը՝ անկատար թողնելով բազում երազանքներ:
Արտակ Հովհաննիսյանը հանրայնացրել է իր որդու՝ Ալբերտի և Արամի համատեղ լուսանկարը։
Ավելին՝ այստեղ