Նիկոլ Փաշինյանի ուշագրավ ինքնախոստովանությունը

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ԲԴԽ կազմի և դատարանների նախագահների հետ: Հանդիպման իրական նպատակը, թերևս, որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ վերջին օրերին դատարանները հրաժարվում են կալանավորել ընդդիմադիր գործիչներին, ինչը միանշանակ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ և նման հանդիպումը միտված է դատական համակարգի հանդեպ վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը: 


Առավոտյան էլ Փաշինյանը փաստացի ինքնախոստովական ցուցմունք է տվել` նշելով, որ խնդրել էր դատախազությանը Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել վերջինիս անձնագիրը՝ պատերազմի օրերին ՌԴ այցելելու նպատակով: Սա ցուցմունք է նաև Գլխավոր դատախազի դեմ, քանի որ ստացվում է՝ Արթուր Դավթյանն էլ իր հերթին կատարել է քաղաքական պատվեր: Հասկանալի է, որ վարչապետը որևէ իրավունք չունի դատախազությանը խնդրանքով դիմել, անգամ եթե երկիրը պատերազմական դրության մեջ է, հենց դրա համար է Հայաստանում տեղի ունեցել հեղափոխություն, որպեսզի դատարանները և ուժային կառույցները ազատվեն քաղաքական պատվերներ կատարելու պարտավորվածություններից: Սակայն, կարծես թե, 2018-ից հետո այդ պարտավորվածությունները միայն աճել են: 

Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը ինքնախոստովանությամբ է հանդես գալիս: Ամիսներ առաջ էլ նա բառացիորեն հետևյալն էր ասել. «Եթե ինձ պետք լինեին մարիոնետային դատարաններ, էդ դատական համակարգը պատրաստի դրած էր։ Ինչի հիմա դատավոր կա, որ վարաչպետի ասածը կարող է չանե՞լ»։ 

 

Փաշինյանը նաև ինքն էր սկզբում աղմուկ հանել Հարավկովկասյան երկաթուղիների գործունեություն մեջ կառուպցիոն ստվերներ տեսնելով, խոսում էր 60 մլն-ի հասնող կոռուպցիոն չարաշահումների մասին, այնուհետև ակնհայտ է, որ հենց իր ցուցումով քրեական գործը պարզապես փակվեց և սա էլ է միջամտության դասական տարբերակ: 


Նոյեմբերի 10-ի առավոտյան Փաշինյանը գրառում էր արել, որով փաստացի ուղղորդում էր իրավապահ մարմիններին՝ քրեական պատասխանատվության ենթարկել գիշերը կառավարության շենքում և ԱԺ-ում անկարգություններ կազմակերպած անձանց: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է այդ մասին գրում երկրի վարչապետը, չէ՞ որ օրինախախտներին հայտնաբերելը և պատժելը հանդիսանում է իրավապահ համակարգի թիվ մեկ առաքելությունը, և համակարգը այդ առաքելությունը կարող է կատարել նաև առանց ՀՀ վարչապետի ՖԲ գրառման: 
Մեկ այլ գրառման մեջ Փաշինյանը կոչ է արել ազգայնացնել ջարդարար օլիգարխների ողջ գույքը: Սա նույնպես հստակ ցուցում է իրավապահ համակարգին և դատարաններին: 


Նույն Փաշինյանը խոստովանում էր, որ ԱԱԾ-ին հանձնարարություն է տվել հետաքննություն սկսել դիրքերում այսպես կոչված` դավաճանների և տագնապ սերմանողների դեմ: 

Ժամանակին Փաշինյանը մատ էր թափ տալիս նաև ԲՈՒՀ-երի ռեկտորների վրա: Նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն»: Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող և իրավապահ մարմինների նկատմամբ: 
Ավելին՝ այստեղ

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները