ԳՆԱՑԵԼ ԷԻ ԻՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՄԱՏԱՂԻՍՈՒՄ ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՅԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի մերձակայքում ականի պայթյունից վիրավորում էին ստացել զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խմբերից մեկի անդամներ ՊԲ փոխգնդապետ Վլադիմիր Հարությունյանը, ՌԴ խաղաղապահ ուժերի սպա, վերոնշյալ խմբի ղեկավարը՝ կոչումով փոխգնդապետ, Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների ծառայության չորս աշխատակից, պայթյունի հետևանքով զոհվել էր ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Բաբեկ Սամիդլին։

Խումբը բաղկացած էր եղել ռուս խաղաղապահներից, Պաշտպանության բանակի, Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից:

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով միայն իր աշխատակցիների վիրավորվելու մասին։ «Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ»,- նոյեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել ԱԻՊԾ-ն:

Փոխգնդապետ Վլադիմիր Հարությունյանի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, ով, ի դեպ, նույնպես ԱՀ ԱԻՊԾ աշխատակից է, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պայթյունից հետո Մատաղիսում զոհվածենրի մարմինների որոնողական աշխատանքներին մասնակցող արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներն անօգնական են թողել իր ամուսնուն։

«Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է, իսկ ամուսինս և երկու փրկարար՝ վիրավորվել են։ Տեսնելով անօգնական սպային՝ թուրք զինծառայողներից մեկն առաջարկել է վիրավոր ռուս խաղաղապահի հետ մեկտեղ ամուսնուս էլ տանեն Նավթալան՝ ասելով, որ իր գլխով պատասխանատու է նրա անվտանգության համար... Համապատասխան մարմինները տեղում են եղել, ինչո՞ւ են անօգնական թողել նրան... Մի՞ թե այլևս անտիրության ենք մատնված»,- գրել էր Թևոսյանը։

«Հրապարակը» խոսել է տիկնոջ հետ։ «Հիմա դեռևս հիվանդանոցում պառկած է, նորմալ է վիճակը։ Կյանքին վտանգ չի սպառնում։ Թշնամու հողում են թողել իմ ամուսնուն, մինչդեռ փրկարարները ոտքի վրա են եղել, իրենք իրենց ոտքով քայլել են, հասել են իրենց մեքենային, մեքենան վարել են, դուրս են եկել»,- ասաց Թևոսյանը։

Նրա խոսքերով՝ ամուսնուս զինակից ընկերներից մեկը պայթյունից հետո մոտեցել է, փրկարարներին հանդիպել է կես ճանապարհին դեպքի վայրից հեռանալիս, կանգնեցրել է մեքենան, հարցրել է՝ «Վովա՞ն էլ է մնացել այնտեղ», իրենք բանի տեղ չեն դրել, շարունակել են իրենց ճանապարհը։ «Զինակից ընկերը մոտեցել է ամուսնուս, ադրբեջանցի զինվորներից մեկին խնդրել, որ օգնի։ Ադրբեջանցու մեքենայով Արցախի սահման են բերել ամուսնուս։

Ինձ համար անհասկանալի է, եթե դեպքի վայրում եղել են փրկարարները, իրենք ոտքի վրա են եղել, կարողացել են հասնել մինչև իրենց մեքենան, վարել ու դուրս գալ դեպքի վայրից։ Ինչո՞ւ են թողել իմ ամուսնուն անօգնական»,- շարունակեց նա։

Թևոսյանը հավելեց, որ դեպքի վայրից ամուսինը տեղափոխվել է Դրմբոնի հոսպիտալ, այստեղից Ստեփանակերտի հոսպիտալ։ Իսկ Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Հայաստան՝ «Մուրացան» հոսպիտալ։ Սոֆյա Թևոսյանն անչափահաս դստեր հետ այժմ Ստեփանակերտում է, իսկ ամուսնուն խնամում է մայրը։

Հարցին՝ սոցիալական ի՞նչ պահանջներ ունեն, պատասխանեց, որ սոցիալական ոչ մի պահանջ չունեն, պարզապես ուզում են «արդարություն և մարդկային խիղճ․ դա է մեզ նեղում», իսկ հոսպիտալում ամեն հնարավորն արվել է ամուսնու համար։

«Հրապարակը» նաև խոսել է ՊԲ փոխգնդապետ Վլադիմիր Հարությունյանի հետ։

Նա պատմեց, որ պատերազմի օրերին Մատաղիսում է եղել, մոբից կազմված երկու վաշտի հետ եղել է Մատաղիսում, հենց այն տարածքում, որտեղ հետագայում ականի պայթյուն է եղել։

«Մի վաշտն անմիջականորեն հակառակորդի դեմ է կռվել, մյուս վաշտը եղել է ռեզերվում։ Մեկը պետք է փոխեր, բայց այնպես եղավ, որ դուրս եկավ Մատաղիսի գունդն, ու մենք արդեն շատ ուշ էինք դուրս եկել, գնդից ուշ։ Ստիպված անտառով պետք է դուրս գայինք։ Այդտեղով էինք մենք գնացել, չհասած այդ անտառի գերեզմանոցի տակը, այնտեղ մեզ վրա կրակել են։ Թե ինչ են կրակել, չեմ կարող ասել, մի պայթյուն չի եղել, մի քանի պայթյուն է եղել միաժամանակ։ Մեզ վրա, որ կրակել էին ադրբեջանական ուժերը, երկու հոգի զոհվել էր վաշտից, այնտեղ էին մնացել։ Ես գնացել էի իմ զինվորների մարմինները հանելու»,- մանրամասնեց Հարությունյանը։

ՊԲ փոխգնդապետի խոսքերով՝ նոյեմբերի 23-ին դեպքի վայրում եղել են արտակարգ իրավիճակների ծառայության 4 աշխտակից, ինքը, ադրբեջանցի բարձաստիճան զինծառայողը՝ ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարի տեղակալը և ռուսական սահմանապահների սպան, որը ղեկավարում էր զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբերից մեկը, երկու հոգի էլ սպասում էին։

Վերջիններս թուրք զինծառայողների հետ միասին Հարությունյանին օգնություն էին ցույց տվել ականի պայթյունից հետո։

«Մատաղիսից երկու հոգի՝ մեկը սպա, մեկը՝ մոբից, իրենք են ինձ հանել այդ վայրից։ Սկզբում ես ու ԱԻԾ երկու աշխատակիցներն էինք գնում առջևից։ Ադրբեջանցի սպան ձայն տվեց՝ «Սպասե՛ք, որ ես գամ առաջ, որ մերոնք հանկարծ չկրակեն»։ Ասացի (ռուսերեն էինք խոսում)՝ «Լավ», եկավ-հասավ մեզ, երկու քայլ ես ու ինքն արինք, և ականը պայթեց։ Պայթյունը, որ եղավ, ինձ եկան Սպարտակն ու Սասունը հանեցին։ Սպարտակը սպան է, Սասունը մոբից էր»,- շարունակեց Վլադիմիր Հարությունյանը։

Վերջինիս խոսքերով՝ ականի պայթյունից հետո Սպարտակը և Սասունը եկել և ականորսիչով Հարությունյանի շուրջը մաքրել, հանել են, հետո գնացել են և փրկարար ծառայության աշխատակիցներին ասել՝ «Սպասե՛ք, գնանք Վովային էլ հանենք-բերենք»։

«Մինչև եկան, մաքրեցին իմ շուրջը, հետո շրջվել են ու տեսել, որ մեքենան չկա, թողել-գնացել էին։ Տեղյակ չեմ, թե ինչու են թողել-գնացել։ Տղերքը խնդրել են ադրբեջանցիներին, ադրբեջանցի բժիշկը եկել է, ոտքս կապել է, մի հատ էլ ներարկում է արել։ Տղերքը խնդրել են, որ ադրբեջանցիներն ինձ մի մեքենա տրամադրեն, որ բարձրացնեն վերև՝ Մատաղիսից հանեն, այնտեղից էլ՝ մինչև մերոնց սահմանն էլի։ Վարորդն էլ ասել է՝ «Ես պատասխանտվություն եմ վերցնում, տանենք Նավթալան (քաղաք Ադրբեջանում – ՀՐԱՊԱՐԱԿ) ռուսի հետ»։ Ռուսին տանում էին Նավթալան»,- նշեց նա։

Հարությունյանն ասաց, որ այդ օրը երկու ուղղությունով են որոնողական աշխատանքներն ընթացել։ «Մեքենան խնդրեցին, մեքենան տվեցին, ինձ դրեցին մեքենայի մեջ, տարան մինչև սահմանի տակը։ Մի հոգի մնաց ինձ մոտ, մի հոգին էլ գնաց Շտապ օգնություն կանչեց, դրեցին մեքենայի մեջ ու բերեցին հոսպիտալ»

ՊԲ փոխգնդապետը պայթյունից հետո էլ գիտակցության մեջ է եղել, պայթյունի հետևանքով վնասվել են՝ երկու ոտքերը, աջ ձեռքը, ճակատը, ամորձիները, կոտրվածք չունի։ Հարցին, թե պատշաճ բուժօգնություն ստանո՞ւմ է, պատասխանեց, որ այո։ «Ոչ մի բանի կարիք չունեմ։ Ամեն ինչից գոհ եմ։ Թողել-թողել են, ի՞նչ ասեմ։ Ամեն ինչ նորմալ է»,- եզրափակեց Վլադիմիր Հարությունյանը։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության բաժնի սպա Հունան Թադևոսյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ծառայությունը իր տարածած հայտարարության մեջ միայն նշել իր աշխատակիցների վիրավորելու մասին լուրը։ «Մենք միայն մեր մասով ենք հայտարարություն տարածում։ Այնտեղ նաև ռուս սպա էլ էր վիրավորվել, նաև Պաշտպանության բանակի սպա»,- պատասխանեց Թադևոսյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ԱԻԾ աշխատակիցները չեն մնացել և օգնություն ցույց չեն տվել վիրավորում ստացած ՊԲ սպային, պատասխանեց․ «Որովհետև աշխատակիցներն էլ են վիրավորվել, 3 հոգի վիրավորվել էին, ծանր վիճակում էին, մյուսների վիճակը թեթև էր։ Փրկարարներն իրենց ոտքով են մոտեցել մեքենային, բոլորը ծանր վիճակում։ Ու այդ ժամանակ բոլորը միասին են եղել․ թե՛ ադրբեջանցի զինծառայողները, թե՛ փրկարարները, թե՛ Պաշպանության բանակի ներկայացուցիչները, ըստ որում՝ նաև ռուս սպա, որը նույնպես վիրավորվել է»։

Ավելին՝ այստեղ

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Թուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴ Հայաստանի մեծ մասը լույս չի ունենա Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico
Ամենաընթերցվածները