Աստղագուշակ․ դեկտեմբերի 1

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 

Վատ օր չէ: Դուք հաջողությունների կհասնեք, եթե արագ գործեք. այսօր ժամանակ կորցնել չի կարելի: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ շրջապատողների հետ, վեճեր: Դուք կհասկանաք, որ համագործակցելը հիմա շատ ավելի շահեկան է, քան վիճելը, այդ իսկ պատճառով հաճույքով փոխզիջման կգնաք, հաճախ կառաջարկեք հենց այն, ինչ դուր է գալիս ուրիշներին:

Ոչ այնքան բարդ, այդ թվում՝ նաև նոր առաջադրանքներ կլինեն: Ձեզ շատ պետք կգա արագ մի գործից մյուսին անցնելու և մի քանի գործի մասին միաժամանակ մտածելու ունակությունը: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շտապել պետք չէ: Սա այն օրերից մեկն է, երբ արժե դեպի նպատակը դանդաղ գնալ, ամեն քայլը մտածել ու մանրամասն ստուգել ցանկացած տեղեկատվություն: Նկատի ունեցեք, որ այսօր ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ժամանակավոր բնույթ է կրելու: Ամենայն հավանականությամբ, ավելի ուշ պիտի վերանայեք դրանք:
Նույնիսկ ամենահուսալի մարդիկ երբեմն ձեզ խոստումներ կտան, որոնք չեն կարողանա պահել: Կարևոր գործերում աշխատեք հույս դնել սեփական ուժերի վրա: Երեկոն կուրախացնի. հրաշալի գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք: Դրանք կարող եք քննարկել մտերիմների հետ. նրանք ձեզ կհուշեն՝ ինչպես գործել:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածում կտեսնեք այն, ինչ նախկինում չեք նկատել կամ նորովի կնայեք սովորական բաներին: Չի բացառվում՝ ելք գտնեք մի իրավիճակից, որը նախկինում անհույս էր թվում կամ լուծեք այն խնդիրը, որը շատերին փակուղու առաջ է կանգնեցրել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց դրական միտումների ազդեցությունը նախկինի նման ուժեղ կլինի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն ձեր մտերիմների համար: Կարող են լուծվել ֆինանսական հարցերը, որոնք վերջերս բոլորին էին անհանգստացնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք շատ չհուզվել, նույնիսկ եթե ամեն ինչ սպասվածի նման չդասավորվի: Սկզբում ձեզ համար անհաջող թվացող իրադարձությունների ընթացքից կարող եք օգուտ քաղել: Ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք. այսօր դա անհրաժեշտություն կլինի դրանցում հաջողությունների հասնելու համար:

Շրջապատողների հետ շփումները սովորականից մեծ համբերատարություն կպահանջեն: Լավ է հեռու մնաք քննադատելուց, այնպիսի խորհուրդներ չտաք, որոնք ձեզ չեն խնդրել: Հաճախ տարաձայնություններից խուսափելուն կօգնի հումորի զգացումը: Երբեմն բավարար կլինի մի քանի բառ ասեք, և իրավիճակը կհարթվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Դուք կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, գլուխ հանել բարդ խնդիրներից: Հաճախ իրենց աջակցությունը կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Չի բացառվում նոր նախագծերի վրա աշխատանքը: Ստացված փորձը թույլ կտա ձեզ շուտով կարևոր մասնագիտական հաղթանակներ տոնել:

Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը. դրանք ձեզ դրական հույզեր կպարգևեն: Չեն բացառվում նաև աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորությունները: Կարիերայի զարգացման հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն առանց փոքրիկ թյուրիմացությունների ու դժվարությունների չի անցնի, բայց ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել, այլ ոչ թե ծրագրի համաձայն գործել. հենց դա թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել, կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Շրջապատողներն ամեն անգամ միանգամից ձեր գաղափարները չեն աջակցի: Որոշ ժամանակ կանցնի և բոլորին պարզ կդառնա, որ ճիշտ եք եղել:

Հավանական են չծրագրված ծախսեր: Սպոնտան գնումները հաճախ հաջող կլինեն, դրանց համար զղջալու կարիք չի լինի: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ժամանակը զուր չվատնել: Օրվա սկիզբը բավական հաջող է. շատ բանի կարող եք հասնել, եթե արագ գործեք: Դուք երկար մտորելու կարիք չեք ունենա, ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես է լավ վարվել: Նրա վրա կարող եք հույս դնել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում:

Օգտակար կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելը: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է լուծել այն խնդիրը, որի շուրջ վերջերս շատ էիք մտորում: Ավելի ուշ պասիվ շրջան կգա, որը հարմար կլինի հանգստի և ուժերը վերականգնելու համար: Երեկոյան կուրախացնեն լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ, արդյունավետ օր է, շատ օգտակար բաներ կարող եք անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, պատասխանատու կվերաբերվեք բոլոր գործերին, որոնք կստանձնեք: Դա թույլ կտա խուսափել սխալներից, իսկ հաճախ նաև նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել: Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը: Անսովոր գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք:

Ցանկալի չէ հոգնեցնող ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Մեծ ծանրաբեռնվածության պատճառով նյարդային կդառնաք: Հանգիստը ձեզ չէր խանգարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Ավելին՝ այստեղ

դիտվել է 106 անգամ
Լրահոս
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Թուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴ Հայաստանի մեծ մասը լույս չի ունենա Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico
Ամենաընթերցվածները